15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նախաքննական մարմինը պաշտպանում է “Սիվիլիթասի” շահերը. Գլխավոր դատախազ

“Միջնորդագրում նշված է , որ գումրը պատկանում է ամերիկյան ընկերության կողմից  ՀՀ –ում հիմադրված ընկերությանը, որը վստահել է Վարդան Օսկանյանին, որ գումարը օգտագործելու է բացառապես բարեգործական նպատակներով եւ բացառապես նշելով Հանթսմանների անունը, բայց գումարը գնացել նստել է Օսկանյանի հաշվեհամարին եւ ըստ մեր հաշվարկների 181  հազարը ծախսվել է անձնական նպատակներով”,- այսօր խորհհրդարանում ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես վկա ներգրավելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկմանը հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան հովսեփյանը` ի պատասխան  ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հարց դիտարկման, թե  միջնորդագրում նշված չէ,  թե ում է պատկանում գումարը, որը ըստ գլխավոր դատախազության, օգտագործել է Օսկանյանը:

Գլխավոր դատախազի խոսքով, գումարի`ուրիշին պատկանելու հանգամանքը, որը նշվում է միջնորդագրում, նկատի ունի հենց “Սիվիլիթաս” հիմնադրամին:

“Նախաքննություն իրականացնող մարմինը պաշտպանում է “Սիվիլիթաս” հիմնադրամի շահերը, քանզի 181 հազար դոլարը օգտագործվել է անձնական նպատակներով”,-հստակեցրեց գլխավոր դատախազը ու հավելեց.”Եւ ամենեւին էլ կարեւոր չէ թե հիմնադրամի գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանը ինչ մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվում  Վարդան Օսկանյանի հետ, նրանք կարող են առնվազն քաղաքացիական հայց չներկայացնել , բայց դա չի ազատում քրեական պատասխանատվությունից”:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ