15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դա իմ ներքին որոշելու խնդիրն է, թողեք ինձ. դատախազը` Օսկանյանի գործը ՀՔԾ-ին հանձնելու մասին

Խորհրդարանում շարունակվում է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես վկա Սիվիլիթասի փողերի լվացման գործում ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի գրավոր միջնորդագրի քննարկումը:

Ինչպես տեղեկացրել ենք, Աղվան Հովսեփյանն արդեն ներկայացրել է միջնորդագիրը, պատգամավորները հարցեր են ուղղում նրան: Պատգամավոր Կորյուն Նահապետյանը գլխավոր դատախազից հետաքրքրվեց, թե Հանթսմանների ներկայացուցիչը նամակ է գրել, որ Վարդան Օսկանյանը ինքը կարող է տնօրինել այդ գումարը: Այս պարագայում ինչո՞ւմ է մեղավոր Վարդան Օսկանյանը:

“Հանթսմանների նամակում նման շեշտադրում չկա, որ Օսկանյանը կարող է փողերը ծախսել իր հայեցողությամբ”,-պատասխանեց Աղվան Հովսեփյանն ու հավելեց.”Այդ գրության մեջ Հանթսմանները չեն բացառել նախկին պայմանագիրը, նրանք պնդում են, որ գումարները տրամադրել են Սիվիլիթասին, բայց Օսկանյանի միջոցով այսինքն` վստահվել է նրան, որ գումարն ուղղվի հիմնադրամին եւ օգտագործվի շահառուների օգտի համար”:

Պատգամավորի դիտարկմանը, թե ինչ ընթացք կունենա գործը, եթե Հանթսմանները հայտարարեն, որ այդ միջոցները նվիրաբերել են Օսկանյանին,  Աղվան Հովսեփյանը պատասխանեց, որ որպես գլխավոր դատախազ, չի կարող  առաջնորդվել “եթե”-ներով:

Մեկ այլ պատգամավոր` ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը գլխավոր դատախազից հետաքրքրվեց, թե ո՞րն է գործի հարուցման առիթը:

“Առիթը ֆինանսական դիտարկումների կենտրոնի ներկայացրած դիտարկումներն են ԱԱԾ-ին: ԱԱԾ-ն իր սուրբ պարտքը կատարելով պարտավոր էր ուսումնասիրել: Կա օրենք փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարի մասին”,-նշեց դատախազը ու հավելեց.”Առիթը հանդիսանում է սա եւ դրա հիմնա վրա ԱԱԾ օպերատիվ աշխատողները կատարել են օպերատիվ որոնողական աշխատանքներ մինչ քննչական մարմնին փոխանցվելը”:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ է գործի քննությունն իրականացվում ԱԱԾ քննչական վարչությունում եւ ոչ թե ՀՔԾ-ում, Աղվան Հովսեփյանն ասաց.”Ես նպատակահարմար չեմ գտել գործի քննությունը հանձնել ՀՔԾ-ին, դա իմ ներքին որոշելու խնդիրն է, թոողեք ինձ: Եթե Վարդան Օսկանյանը ներգրավվի որպես մեղադրյալ , ելնելով գործքի քննության արդյունավետությունից, ես համապատասխան որոշում կկայացնեմ, որը օրենքով ինձ է վերապահված”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ