Ռոբերտ Քոչարյանը իշխանամետ է. Ադիբեկյան
“Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը հոկտեմբերի 1-ին կայացածա սուլիսում ներկայացրեց Հայաստանի իշխանամետ ընտրողների տեսակետը: Սրանք ընտրողների այն խումբն է, որը դեմ է արմատական փոփոխություններին, եւ անկախ թե ով է իշխանության ղեկավարը, միշտ քվեարկում են նրանց օգտին: Հարցումները անց են ակցվել սեպտեմբերի 21-22-ը բոլոր մարզերի 1600 ընտրելու իրավունք ունեցողների շրջանում: Ակտիվ ընտրողների 60%-ի կարծիքն է արտացոլված:
“Ընտրողների իշխանամետ հատվածը ՀՀ նախագահի ցանկալի թեկնածու է տեսնում` 33,5%-ով Սերժ Սարգսյանին, 6,3%-ը գործող նախագահին անցանկալի է համարում”,– ասաց Ադիբեկյանը: Ըստ սոցհարցումների, Ռոբերտ Քոչարյանին ցանկալի թեկնածու է համարում 10,1%-ը, անցանկալի՝ 7,7%-ը, Արթուր Բաղդասարյանին 2,7%-ը ցանկալի է համարում, 3,2%-ը՝ անցանկալի: Այլ թեկնածուներին ցանկալի է համարում 2,4%-ը, իսկ 0,6%-ն՝ անցանկալի։ Հետաքրքիր է, որ այլ թեկնածուների ցանկում են վարչապետ Տիգրան Սարգսյանը, “ՎիվաՍելլ–ՄՏՍ” ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Կարեն Կարապետյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու են էքս-նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդգրկել իշխանամետ թեկնածուների ցանկում, Ադիբեկյանը ասաց. “Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ազգովի պետք է խնդրեն, որ ինքը վերադառնա, դա նշանակում է, որ երկու կողմից էլ պետք է խնդրեն, դրա համար էլ ընդգրկել ենք”,-ասաց նա:
Հարցին, թե ում կտան նույն ակտիվ ընտրողները իրենց ձայնը, եթե նախընտրածը չառաջադրվի: Այս դեպքում՝ Սերժ Սարգսյանին է նախընտրել 9,3%-ը, Ռոբերտ Քոչարյանին՝ 10,1%-ը, Արթուր Բաղդասարյանին՝ 2,7%-ը եւ 1,1%–ը՝ այլ թեկնածուների:
Ի դեպ, նախկին հարցման ընթացքում ընդդիմադիր նախընտրելի միասնական թեկնածուն Գագիկ Ծառուկյանն էր: Սա եւս մեկ անգամ հաստատեց Ադիբկյանը ահյատարելով, որ ինքը միշտ սկսում է ընտրություններից 6 ամիս առաջ եւ երբեք չի սխալվում:
Ինչ վերաբերում է “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննսիյանին, ապա նրան ունի կայուն ընտրազնգված: “Հովհաննիսյանին ընտրում են անձնական վարկանիշի համար, այլ ոչ թե գաղափարի”,-ասաց Ադիբեկյանը` հայտարարելով, որ երրորդ հարցմանը մանրամասն կանդրադառնա թեկնածուների անձնական վարկանիշներին: