09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայերն ու ադրբեջանցիները 9 մլն դոլար են հափշտակել դեղագործական ընկերությունից

ԱՄՆ-ի դատախազության ալիֆորնիայի շրջանից հայտնել են, որ ավազակախումբ է ձերբակալվել` կազմված  նախկին ԽՍՀՄ -ից ժամանած ներգաղթյալներից, հաղորդում է  “Эхо Москвы”-ն:

Նրանք Լոս Անջելեսում եւ նրա մոտակայքում բնակվող 17 անձինք են, որոնք մեղադրվում են դեղագործական մի ընկերության հաշվից 9 մլն դոլար հանելու մեջ: Գործի հետաքննությամբ զբաղվում է նաեւ ՀԴԲ-ն:

Ներկայացված մեղադրականում նշվում է, որ նրանք Հայաստանից, Ադրբեջանից եւ Դաղստանից ներգաղթածների առաջին սերնդի ներկայացուցիչներ են: Հանցավոր խմբի մեջ են 34-ամյա Արմեն Ապերյանը, 32-ամյա Աելիտա Կուլիեւան,  27-ամյա Հուսեյն, 32-ամյա Ռուսլան եւ 28-ամյա Մուրադ Մահոմեդհաջիեւ եղբայրները եւ նրաց քույրը` Իզումրուդ  Մահոմեդհաջիեւան:

Հանցավոր խումբը գործել է 2009-2011-ին: Նրանց սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ