Ժամանցի վայրերը մարդկանց վնաս են հասցնում
Երևանում կառուցված են մի շարք ժամանցային հաստատություններ, որոնց գործունեության հետևանքով մի շարք մարդկանց հանգիստ է խաթարվում: Այս մասին այսօր լրագրողնբերի հետ հանդիպմանը խոսեց ‘Սպառողների միություն’ ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: ‘Ժամանցի վայրերը հիմնականում կառուցված են բնակելի շենքերի հարևանությամբ, որի հետևանքով էլ մարդկանց հոգևոր վնաս է հասցվում’,-ասաց Պողոսյանը: Խնդիր են ոչ միայն հաստատությունները, այլև այդ ուրախությունների ցավալի հետևանքները, քանի որ սերտիֆիկատ ստանում են նաև համապատասխան ստուգում չանցած ապրանքները: Արմեն Պողոսյանը հայտնեց, որ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը պայթուցիկ նյութերի վտանգի մասին կարգավորումներով է զբաղվում: ‘Կամ մեզ հայտնի չէ հանձնաժողովի կողմից արված գործը, կամ ոչինչ արված չէ։ Բայց ես կարծում եմ, եթե մեզ հայտնի չէ, ուրեմն չի արվել, որովհետև մենք շահագրգռված հետևում ենք այդ գործընթացին’,-հավելեց բանախոսը` նշելով, որ եթե տվյալ փուչիկը կամ հրավառությունն անցած լինեն ստուգում, այսինքն` ստուգվի դրանց ծագումը, վտանգի աստիճանը, ցավալի հետևանքներից կարող ենք խուսափել: Արմեն Պողոսյանի խոսքով՝ իրենք դիմել են ԱԻՆ նախարարին, որպեսզի այդ վտանգների դեմ գործառույթներ ձեռնարկվեն։