ՀՀԿ-ն մտադիր է Շիրակում ամուր դիրքավորվել
Մայիսի 6-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններում թիվ 34 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված, հանրապետական, “Սովռանո” ՍՊԸ տնօրեն Արման Սահակյանը դարձյալ կառաջադրվի:
Այս անգամ նա առաջադրվելու է թիվ 35-ում, որտեղից ընտրված պատգամավոր, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ընտրվել է Գյումրիի քաղաքապետ: ՀՀԿ-ն Շիրակում մտադիր է ուժեղացնելու դիրքերը, քանի որ Շիրակի չորս ընտրատարածքներից երկուսում ԲՀԿ-ական պատգամավորներ են՝ Մարտուն Գրիգորյանն ու Մուշեղ Պետոյանը: ՀՀԿ-ում, Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, արդեն որոշել է առաջադրել Արման Սահակյանի թեկնածությունը:
Ընտրատարածքն ընդգրկում է Գյումրիի հյուսիսային ամսից մինչեւ արեւլյան մասը, ինչպես նաեւ Ազատան, Ախուրիկ, Ախուրյան, Այգաբաց, Արևիկ, Բայանդուր, Բասեն, Բենիամին, Գետք, Երազգավորս, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ղարիբջանյան, Ջաջուռ, Ջրառատ համայնքները:
Հիշեցնենք, որ պատգամավորի լրացուցիչ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 1-ին: