Խաչված աղվեսը` հարսանեկան մեքենայի “կապոտին”
“Ֆեյսբուքի” օգտատերերից Vadz GHazaryan-ի ֆոտոխցիկը Երեւանում, Սուրբ Սարգսի դիմաց ֆիքսել է այս հարսանեկան մեքենան: Թե ինչու է հարս տանելու մեքենայի վրա խաչված աղվես, դժվար է ասել:
Սակայն այն տարբեր քննարկումների առիթ է տվել: Ինքը լուսանկարողը գրել է. “Պատկերացնում եք աղվեսների հարսանիքին ինչ են ձգելու կապոտին..”:
Օգտատեր Հովակ Ալավերդյանը ենթադրել է, որ մի օր էլ “իրենք կհայտնվեն աղվեսի դերում, քանի որ կյանքում ամեն ինչ փոխադարձ է”:
Արման Քուչքյանն էլ հիշեցնում է, որ սա թերեւս ավանդույթ է: “Ավտո-աղվեսն ա գնում հարսի տուն, խաբար տալիս, որ փեսեն գալիս ա: Երեւի հեռախոս չունեն մարդիկ զանգեն ասեն նորմալ, խեղճ կենդանուն են տուժել…”,-գրել է Արմանը: Գեւորգ Ղազարյանի կարծիքով էլ փեսան “նամյոկ է անում խիտրի զոքանչին, թե ինչ է նրան սպասվում ամեն տեղ քիթը խոթելու դեպքում”:
Ուշագրավն այն է, որ այսօր կենդանիների պաշտպանության օրն է: