17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անցել են ազգային արժեքները հոթելներ դարձնելուն

Կառավարությունն  այսօրվա նիստում որոշում է ընդունվել վաճառել Հանրապետության հրապարակում գտնվող Արտաքին գործերի նախարարության շենքը ոմն “Տանգո” ՓԲԸ-ին:

Ճարտարապետական բացառիկ հուշարձան և Հայաստանի խորհրդանիշերից մեկը համարվող  շենքը վաճառվելու է ընդամենը 51 մլն. դոլարով: Ըստ մամուլի հրապարակումների` ԱԳՆ-ն դառնալու է հյուրանոց:

“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունը խիստ դատապարտում է այս քայլը: Վաճառելով Հայաստանի տնտեսությունը՝ հայրենի իշխանություններն արդեն անցել է պետական և ազգային արժեքները հոթելներ դարձնելուն: Շատ ավելի հավանական է, որ ԱՄՆ-ն պատերազմ սկսի որևէ երկիրում, քան հյուրանոցի տակ ծախի Պետդեպարտամենտը:

Ամենացավալին այն է, որ սա տեղի է ունենում սերիալներով տարված հասարակության մեծամասնության քար լռության պայմաններում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ