18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչու ենք այսքան ագրեսիվ. մասնագիտական եզրակացություն

՛՛Ագրեսիայի առաջացման պատճառները բազմաթիվ են, բռնությունն է ծնում ագրեսիա, աղմուկը, աղտոտված մթնոլորտը, նաև մեդիադաշտը՛՛,- այսպես է բնութագրում ագրեսիայի չափաբաժնի մեծացման պատճառները ԵՊՀ հայագիտական հետազոտությունների  կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը: Ըստ նրա՝ հեռուստատեսությունը ներհամայնքային բռնությունների պատճառներից մեկն է, նա մոդելներ  է ներկայացնում,  որոնք դառնում են կրկնության առարկա:

՛՛Հեռուստատեսության պիկ ժամերի գլխավոր բովանադակությունը ագրեսիա պարունակող հեռուստաարտադրանք է: Սերիալները մոդելներ են տալիս, որոնք կարող են նման գործողության առիթ հանդիսանալ: Դրական կերպարները քրեական ձևերով հարցեր են լուծում՛՛,-նշեց բանախոսը, ում հետազոտությունները ցույց են տվել, որ սերիալներն ուղղակի ազդեցություն են ունեցել հասարակության կողմից ագրեսիա դրսևորելու վրա:

Հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը չհամաձայնեց Միրաքյանի այն տեսակետի հետ, թե սերիալները այդչափ ագրեսորներ են:

՛՛ Սովետական շրջանում չկային նման սերիալներ, սակայն ագրեսիա կար, կար հանցագործ աշխարհ՛՛,-պարզաբանեց հոգեբանը: Եթե ընտրությունը հոգեբանին մնար, ապա հեռուստաեթերում ընդհանրապես սերիալներ չէին լինի, քանի որ դրանք ազդում են հասարակության ճաշակի, ինտելեկտի վրա: ՛՛Սերիալները պետք է հանել, քանի որ լեզվի հանդեպ է ագրեսիա դրսևորվում, կեղծ դերակատարումներ են արվում,  հասարակության ճաշակն է ընկնում՛՛,-նշեց Խուդոյանը: Վերջինիս համոզմամբ՝ հայ հասարակության մեջ ագրեսիա են ծնում անարդարությունը, սոցիալական և տնտեսական վատ վիճակը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ