Այսօր կինոյի լեգենդ Արմեն Ջիգարխանյանը 77 տարեկան դարձավ /վիդեո/

Հոկտեմբերի 3-ին լրանում է կինոյի եւ թատրոնի հայ ականավոր դերասան Արմեն Ջիգարխանյանի 77-ամյակը:
Ջիգարխանյանը ծնվել է հոկտեմբերի 3-ին Երեւանում: Դեռ վաղ մանկությունից երազել է դերասան դառնալ, ինչին հավանաբար նպաստել է թատերասեր մայրը, ով որդու հետ ոչ մի ներկայացում բաց չի թողել:
1953-54-ին Ջիգարխանյանն աշխատել է “Արմենֆիլմում” որպես օպերատորի օգնական: Դերասանական կարիերան սկսել է Երեւանի Ստանիսլավսկու անվան Ռուսական Դրամատիկական թատրոնում, 1967-ից տեղափոխվել է Մոսկվայի “Լենկոմ” թատրոն: 1969-ին աշխատել է Մայակովսկու ակադեմիական թատրոնում: 1985-ին արժանացել է ՍՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման:
Մեծ վարպետի կերտած դերերի թիվն անցնում է 300-ից, որոնվ թվում` “Եռանկյունի”, “Հարսնացու հյուսիսից”, “Թեհրան-43”, “Երբ գալիս է սեպտեմբերը”, “Տղամարդիկ”, “Բարեւ, ես եմ’ եւ շատ այլ հայտնի ֆիլմեր: Այժմ Ջիգարխանյանն ունի սեփական թատրոնը Մոսկվայում, որտեղ զբաղվում է պրոդյուսերական եւ ռեժիսորական աշխատանքներով, երբեմն էլ որպես դերասան` հայտնվելով ռուսական ժամանակակից ֆիլմերում:
Լեգենդար դերասանը հեղինակել է նաեւ բազմաթիվ հեռուստա եւ ռադիոհաղորդումներ, ձայնավորել սիրելի մուլտֆիլմերի հերոսներին: