17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Առնետների ահից /վիդեո/

Գյումրիում ամբողջովին ոչնչացված այգիներից մեկում`”Կոմերիտմիության այգում”  ներկայումս  շատ քիչ թվով տնակներ են մնացել. մյուսներում բնակվող անօթևան ընտանիքները նախորդ տարիներին բնակարաններ են ստացել, իրենց տնակները քանդել ու հեռացել են:

Սակայն  Վազգեն Սարգսյանի փողոցը հատող, աղբանոցի վերածված այդ տարածքում դեռևս պահպանվող տասնյակ տնակները տեղահանելու հույս չկա, քանի որ դրանք հիմնականում պատկանում են այն անօթևան ընտանիքներին, որոնք հաշվառված չեն երկրաշարժի հետևանքով անօթևանների հերթացուցակում և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:

“Կոմերտմիության այգում դեռևս կանգուն է նաև կոմերիտուհու արձանը, թեև` կիսաթալանված պատվանդանով: Այդ արձանի հարևանությամբ տեղադրված տնակում է իր երկու դպրոցահասակ երեխաների հետ բնակվում Թերեզա Միքայելյանը:

Ուրիշ շատ այլ գյումրեցի ընտանիքների նման նրանց գոյության միակ միջոցը ևս սոցիալական նպաստն է: Երեխաների մայրը պատմել է, որ գիշերները առնետների ահից չի կարողանում հանգիստ քնել, վախենում է, որ կրծողները կմտնեն տնակ ու կվնասեն քնած երեխաներին:

 Առավել մանրամասն` “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ