06 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորչեն “Ֆեյսբուքի” ախրանիկները

Սովորույթի համաձայն, ընկերներիս շնորհավորեցի հուլիսի 5-ի` Սահմանադրության օրվա առթիվ, եւ ինչպես ակնկալում էի լրագրող Վարդուհի Սիմոնյանը ասաց. “Ազիզ, շնորհակալ եմ, բայց ինչ Սահմանադրական իրավունք, երբ “Ֆեյսբուք”-ում էլ ախրանիկներ կան”: Բնականաբար, շնորհավորանքս վերածվեց զրույցի: “Ֆեյսբուքյան “ԵԼՔ” խմբի իշխանությունը երեկ մոտ 6 ժամով գրավել են. Սեւանա լճի պատկերի տակ թաքնված ֆեյկը նստել է ադմինիստրացիայում եւ ջնջել իրեն […]

Նիկոլայ Ծատուրյանն ուզում է Սերգեյ Դանիելյանին “սպանել”, հենց տեսնում է Մեծ մամե-ի դերում

ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը եւ դերասան Սերգեյ Դանիելյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան Սահմանադրության օրվան: Սերգեյ Դանիելյանը /Յոժը/ շնորհավորեց ներկաներին ու ասաց, թե էլ ասելու բան չկա: Մյուս բանախոսը կարեւորեց սահմանադրության ընդունումը եւ նշեց, որ մնում է ՀՀ սահմանադրությունը իսկապես կյանքի կոչվի եւ քաղաքացիներն իրենց պաշտպանված զգան: Բանախոսներն անդրադարձան […]

Գայլը հոշոտել է

Հուլիսի 5-ին, ժամը 07.35-ին տեղեկություն է ստացվել, որ գիշերվա ընթացքում գայլը հոշոտել է Ռինդ գյուղի բնակիչ Վ. Մնացականյանին պատկանող մեկ եւ վիրավորել երեք ոչխար: Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի բնապահպանության եւ ոստիկանության մարզային վարչություններին:    

Թունավորում օձի խայթոցից

Հուլիսի 5-ին, ժամը 11. 07-ին տեղեկատվություն է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով Թալինի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր մարզի բնակիչ` 1989թ. ծնված Ս. Գալստյանը: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Հայաստանը կրկին “մասամբ ազատ” երկրների շարքում է

“Freedom House” իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է “Վատթարներից վատթարագույնը. աշխարհի բռնապետական հասարակությունները” վերնագրով հերթական զեկույցը, որում հրապարակվել են աշխարհի 195 երկրներ: Դրանք դասակարգվել են “վատթարագույն եւ դրան մոտ”,  “ոչ ազատ”, “մասամբ ազատ” եւ “ազատ” խմբերում: Զեկույցում ընդգրկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղը`  որպես “վիճելի տարածք” եւ հայտնվել է “ոչ ազատ” երկրների ցանկում: Հաշվի են առնվել հայացքներն արտահայտելու, […]

Աշխարհում նման երկիր չկա, որ արվեստանոցների գույքահարկը հավասարեցված լինի կազինոյի գույքահարկին. ստեղծագործողները կդիմեն նախագահին

Հայաստանը չունի ստեղծագործական միությունների մասին օրենք, ինչը, ոլորտի ներկայացուցիչների խոսքով, բազմաթիվ խնդիրներ է ստեղծում: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը եւ միության անդամ Վահագն Գալստյանը ներկայացրել են իրենց մտահոգությունները եւ նշել, որ ստեղծագործողի եւ ստեղծագործական միությունների մասին օրենք ստեղծելու նպատակով պատրաստվում են նամակով դիմել ՀՀ նախագահին, կառավարությանը եւ ԱԺ-ին: “Քանի անգամ […]

Այսօր Սահմանադրության օրն է

1995թ. հուլիսի 5-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացված համաժողովրդական հանրաքվեով հաստատվեց նորանկախ Հայաստանի հիմնական օրենքը` ՀՀ Սահմանադրությունը: Սահմանադրության առաջին հոդվածը Հայաստանի Հանրապետությունը հռչակում է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իսկ երկրորդը արձանագրում է`  Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: ՀՀ Սահմանադրությամբ հաստատվեցին Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդանիշերը՝ դրոշը, զինանշանը և հիմնը, իրավական ձեւակերպում ստացավ […]

Միրգը՝ ձեզնից, գինը՝ մեզնից. 168 ժամ

Վերջերս շրջանառվող տեղեկատվությունների համաձայն` “Սպայկա” բեռնափոխադրող ընկերությունը, որը զբաղվում է նաեւ գյուղմթերքների մթերմամբ, սկսել է մթերման գործընթացը, սակայն մթերվող ապրանքների համար չի վճարում համապատասխան գումարը: Ըստ “168 ժամ” թերթի,  Կարբի գյուղի բնակիչները, ովքեր առաջիններից էին, որ իրենց մրգերն առաջարկել էին “Սպայկային”, հուսախաբ էին եղել` չստանալով ակնկալվող գումարները: Ըստ գյուղացիների, նույն ընկերության ներկայացուցիչները, առանց սահմանված պայմանագիր […]

Գազը թանկանալո՞ւ է. Հայկական ժամանակ

Ռուսական “Գազպրոմ” ընկերությանը մոտ կանգնած “Հայկական ժամանակ” թերթի աղբյուրների հաղորդմամբ, այս տարվա հոկտեմբերի 1-ից բարձրացվելու է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը: Ըստ այդմ, 1000 խմ գազը ՀՀ սահմանին կարժենա 280 ԱՄՆ դոլար: Նույն աղբյուրների պնդմամբ, հաջորդ տարվա հունվարի 1-ից գազի գինը կդառնա արդեն 320 դոլար: Ներկայումս հայկական կողմը բանակցում է “Գազպրոմի” հետ, որպեսզի գազի գինը […]

ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն իրար են “ուտում”. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթի աղբյուրների համաձայն, , առաջիկա ՏԻՄ ընտրություններում սեփական թեկնածուներով ներկայանալու հողի վրա Արագածոտնի մարզում իրար են “ուտում” տեղի դաշնակցական ու ՕԵԿ-ական դեմքերը: Ամբողջ խնդիրն այն է, որ չգիտես ինչու եւ ինչպես ոչ հայտնի մանր-մունր ՕԵԿ-ական դեմքերը որոշել են իրենց ուժերը փորձել հենց այն համայքներում ու քաղաքներում, որտեղ դաշնակցությունը քիչ թե շատ ձայներ ու որոշակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի