10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օլիգարխների դեմ բզզոցը կդառնա՞ բոց

 ‘Պայքար օլիգարխիայի դեմ’, այսպես է կոչվում Ֆեյսբուք սոցիալական կայքում ստեղծված խմբերից մեկը:  Խմբի նպատակն է լայնամասշտաբ պայքար ծավալել ՀՀ տարածքում գործող օլիգարխների հակաօրինական, հակաժողովրդական, հակաբնապահպանական, հակամշակութային և միայն իրենց նեղ շահերը հետապնդող գործողությունների և երևույթների դեմ: Խումբը նպատակ ունի նաև համախմբել Հայաստանի Հանրապետության ներսում և արտերկրում բնակվող բոլոր հայրենակիցներին, ովքեր  մտահոգություն ունեն Հայաստանում եղած “վայրի […]

Կառավարության “մեռելոցը” սկսվեց շաբաթ օրը

Վերջին երկու օրերին սոցկայքերում օգտատերերի քննարկման թեման Հայաստանի նախագահի կողմից կառավարությունում անցկացված շաբաթօրյա խորհրդակցությունն էր: Հիշեցնենք, որ  նախագահ Սերժ Սարգսյանը  դժգոհություն էր հայտնել կառավարության գործունեության մի քանի ուղղություններից: Հանրապետության ղեկավարը նշել է, որ բազմաթիվ ոլորտներում՝ քաղաքաշինություն, տրանսպորտ և կապ, պաշտպանություն, առողջապահություն ու հատկապես դեղերի շուկայի վերահսկողություն և այլն, խնդիրներ կան կապված և՛ գնումների, և՛ պետական […]

Հայաստանում Մեռելոց է. հարգել հանգուցյալների հիշատակը

Այսօր մեռելոց է՝ հանգուցյալների հիշատակության օր: Կառավարության որոշմամբ այն նաև ոչ աշխատանքային է. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում էր ընդունվել, ըստ որի` հիմք ընդունելով “Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 17-դ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվել է ոչ աշխատանքային: Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող օրերը մեռելոցներն […]

Հայաստանի նախագահը շնորհավորել է Ռոշ ա Շանան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Նոր տարվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. “Հայաստանի հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ռոշ ա Շանայի` Նոր տարվա կապակցությամբ: Միանում եմ Հայաստանում բնակվող հրեական բոլոր ընտանիքների ուրախությանը, որոնք այսօր նշում են դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը: Մաղթում եմ […]

ԱՍԱԼԱ-ի կողմից կեղծ հայտարարություն տարածողներին

Սեպտեմբերի 4-ին ադրբեջանական “Ազերթաջ” Պետական հեռագրական գործակալությունը տարածել էր Հունգարիայում Ադրբեջանի դեսպանություն փոխանցած ԱՍԱԼԱ (Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ) կազմակերպության անունից մի հաղորդագրություն, որում նշյալ կազմակերպությունը սպառնում էր մահվամբ ադրբեջանական դիվանագիտական առաքելություն իրականացնող անձանց եւ արտերկրում բնակվող Ադրբեջանի քաղաքացիներին: Ըստ այդ հաղորդագրության ԱՍԱԼԱ-ն միաժամանակ պատասխանատվություն է վերցնում Թուրքիայում գործող Քրդական Աշխատավորական Կուսակցության ռազմական գործողությունների հրահանգավորման, […]

Հայաստանում նշում են Խաչվերացը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաչվերացի տոնը: Խաչվերացը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն խաչին նվիրված տոներից ամենակարեւորն է, որովհետեւ նվիրված է գերությունից խաչի վերադարձի եւ փառաբանության հիշատակին: Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի […]

Կովալը կաֆե չունի՞

Henaran.am-ի տեղեկություններով, մոտ մեկ ամիս առաջ Աբովյանում բացված “Մակու” սրճարանը /լուսանկարում պատկերվածը-խմբ./ պատկանում է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին: Մեր տեղեկություններով, գներն այստեղ այնքան թանկ են, որ միայն էլիտար խավն է համարձակվում մտնել: Աբովյանի մեր աղբյուրները նշում են նաեւ, որ անցած շաբաթ օրը տեղի է ունեցել սրճարանի հանդիսավոր բացումը, որին մասնակցել է նաեւ քաղաքապետ Կարո Գուլոյանը, […]

“Shopping գիշեր”-ների գրավչությունն ու հիասթափության վտանգը

Երկու օր առաջ մայրաքաղաքում “Cosmo shopping  գիշեր” էր ու չնայած այն հանգամանքին, որ ակցիային մասնակցող բրենդային միայն որոշ խանութներում էին զեղչեր`10-20 %-ի չափով, իսկ որոշներն էլ մասնակցում  էին “Cosmo shopping  գիշեր” -ին միայն մինչեւ կեսգիշեր աշխատելով, չնայած նրան, որ ակցիայի մասնակիցներից շատերը համոզված էին, որ առանձնապես մեծ գումար չեն խնայելու իրենց դուր եկած հագուստը կամ օծանելիքը […]

Հայաստանը այսօր օդ ու ջրի պես ներքին կայունության կարիք ունի. հոգեբան

“Մենք շատ լավ գիտենք, որ դեմոկրատիան շատ դժվար է առաջ գնում Հայաստանում: Ինչ -որ դեմոկրատական ծիլեր կամ ինստիտուտներ կան, որոնց մի մասը հաջողության է հասնում”,-այսօր` Ժողովրդավարության միջազգային օրը, “Հենարան” մամուլի ակումբում ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը` խոսելով ժողովրդավարության օգուտների եւ վնասների մասին: “Եթե մենք վերցնենք դեմոկրատիայի արեւմտյան մոդելը եւ ուղղակիորեն ներդնենք Հայաստանում,  սխալ կլինի: Մենք […]

“Փոխգործակցություն-2012” /ֆոտո/

 Սետեմբերի 14-ին ՀՀ ՊՆ “Մարշալ Բաղրամյան ”  զորավարժարանում տեղի է ունեցել ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի ” Փոխգործակցություն-2012 ” զորավարժությունների պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ողջունելով ” Փոխգործակցություն-2012 ” զորավարժություններին մասնակցող ՀԱՊԿ անդամ երկրների ստորաբաժանումների անձնակազմին` ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ զորավարժություններն իրենց բնույթով աննախադեպ են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված