16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Թիվ 35-ում չե՞ն ուզում առաջադրվել

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում՝ թիվ 1 ընտրատարածքում  առաջադրվել են 2 թեկնածու` “Ժառանգությունից”` կուսակցության վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն ու ՀՀԿ-ից անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի Երեւանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Ռոբերտ Սարգսյանը:

Շիրակի թիվ 35 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է “Սովրանո” ընկերության տնօրեն, հանրապետական Արման Սահակյանը: Հոկտեմբերի 18-ը   առաջադրումների վերջին օրն է, եւ եթե վաղն  այս ընտրատարածքում այլ թեկնածու չառաջադրվի, ապա ընտրությունները կհամարվեն չկայացած եւ կնշանակվի նոր ընտրություն:

Հիշեցնենք, որ սա Ընտրական օրենսգրքի պահանջն է:

Ստացվում է այնպես, որ Արման Սահակյանը  պետք է իր համար  մրցակից-թեկնածու գտնի: Ի դեպ, ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ ոչ մի ազդեցիկ գյումրեցի չի առաջադրվելու Սահակյանի դեմ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ