18 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Կառավարությունը մերժեց ԸՕ-ն փոփոխելու ՀՅԴ-ի առաջարկը

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, կառավարությունը մերժեց Ազգային ժողովի  ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի և Արմեն Ռուստամյանի ՀՀ ընտրակարգում փոփոխություններ անելու նախագծերի փաթեթի վերաբերյալ եզրակացությանը:

Ըստ պատգամավորների՝ ՀՀ-ում ընտրությունները  պետք է կայանան միայն համամասնական ընտրակարգով: Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը, ով ներկայացնում էր նախագիծը, նշեց, որ կառավարությունը նպատակահարմար չի համարում ընդունել ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, քանի որ  ընտրությունները 100% համամասնական ընտրակարգով անցկացնելու համար գործնականում առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել նախքան օրենսդրական համապատասխան փոփոխություններ նախատեսելը:

“Բացի այդ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների թիվը գերակայում է համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների նկատմամբ: Այն չի կարող հարմարվել առաջընթաց գործող ընտրակարգի համեմատ՛՛,-եզրափակեց փոխնախարարը:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ