06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համանախագահներից մինչեւ ԲՀԿ եւ Ռոբերտ Քոչարյան. ՀԱԿ առաջնորդի ելույթը հանրահավաքում /վիդեո/

Ներկայացնում ենք ՀԱԿ հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն ամբողջությամբ. Սիրելի հայրենակիցներ, Թող տարօրինակ չթվա, որ Հայաստանի ներքին խնդիրները մի կողմ թողած, ելույթս սկսում եմ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի քննարկմամբ։ Դա բացատրվում է այդ բնագավառում տեղի ունեցած վերջին նշանակալի զարգացումներով։ Հունիսի 18-ին Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում հրապարակվեց Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների՝ Ղարաբաղյան հակամարտությանը […]

Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Եգիպտոսի նորընտիր նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորընտիր նախագահ դոկտոր Մուհամմեդ Մուրսիին: Սերժ Սարգսյանն իր շնորհավորական խոսքում ընդգծել է, որ հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել հատուկ ջերմությամբ ու անմիջականությամբ և համոզվածություն է հայտնել, որ  դոկտոր Մուհամմեդ Մուրսին պաշտոնավարման ընթացքում ի զորու կլինի միասնաբար առաջ տանելու և նոր բարձունքների հասցնելու Հայաստանի […]

Աշոտյանը լքում է “ֆեյսբուք”-ը /վիդեո/

Ամռան այս օրերին հանգստանալու են նաեւ կառավարության անդամները: Henaran.am-ը  կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե որտեղ է նա հանգստանալու եւ երբ: Ի դեպ, Աշոտյանը “լքել” է նաեւ “Ֆեյսբուք” սոցկայքը, բայց դեռ` իր իսկ խոսքով, վերադառնալու է: Այս հարցի պատասխանն ու Աշոտյանի արձակուրդի թեման` տեսանյութում:

Ազատազրկման ժամկետի կրճատում` ընթերցանության միջոցով

Բրազիլացի բանտարկյալները կարող են կրճատել իրենց ազատազրկման ժամկետը գրքեր կարդալով: Համապատասխան օրենքն ստացել է “Մեղքերի քավություն` կարդալով”: Այն կիրականացվի Բրազիլիայի 4 ֆեդերալ բանտերում: Յուրաքանչյուր կարդացած գրքի համար բանտարկյալները կարող են կրճատել իրենց ժամկետը 4 օրով, սակայն մեկ տարվա ընթացքում կարող են ընթերցել ոչ ավելին, քան 12 գիրք: Այդ կերպ, նրանք կկրճատեն իրենց ժամկետը տարեկան 48 […]

Ռոմանտիկ գիշերն Ալպերում աճուրդի է հանվել

Ինտերնետային “eBay” օնլայն աճուրդում վաճառքի է ներկայացվել  ռոմանտիկ գիշեր ավստրիական Ալպերի Դախշտայն կոչվող տարածքում: Աճուրդից ստացված գումարը կփոխանցվի ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որը Դախշտայնը ներառել է Համաշխարհային ժառանգության ցանկում: Այն զույգը, որը պատրաստ կլինի առաջարկել ամենամեծ գումարը Ալպերում մեկ գիշեր անցկացնելու համար, կարող է գիշերել բաց օդում` 2 հազար մետր բարձրության վրա: Սիրահարներին կտրամադրվի երկտեղանի մահճակալ, ինչպես նաեւ […]

Խեցգետինս ձկանդ վնաս չէ

Չնայած վերջին չորս տարիներին արգելվել է բոլոր ձկնատեսակների որսը, սակայն շուկայում շարունակում են վաճառվել իշխան, սիգ եւ այլ ձկնատեսակներ: Արձանագրելով փաստը,  Հիդրոէկոլոգիայի եւ կենդանաբանական գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ  Գաբրիելյանը լրագրողներին  հայտնեց, որ  դժվար է տարբերել իշխանը Սեւանա լճից է, թե տնտեսություններից, բայց սիգը միանշանակ լճից է Փորձագետը իշխանի որոշ տեսակների վերացումը պայմանավորում է ջրի մակարդակի […]

Սիրիացի զինվորականները հրաման են տվել սպանել խաղաղ բնակիչներին

Սիրիական իշխանությունները հրաման ե տալիս զինվորականներին եւ ոստիկաններին ոչնչացնել ամբողջական գյուղեր եւ սպանել դրանց բնակչությանը: Այս մասին “Sky News”-ին պատմել է ապստամբների մոտ գերի ընկած  ազգային բանակի զինծառայողը: Հեռուստաընկերության տվյալներով` զրույցը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիսում` Թուրքիայի հետ սահմանի վրա: Գերին մասնավորապես պատմել է, որ երկրի ղեկավարությունը խաբում է բանակին` համոզելով, որ իրենց թիրախը ահաբեկիչներն […]

Սեւանում այս սեզոնին ջրահեղձման դեպք չի գրանցվել

Այս սեզոնին Սեւանում ջրահեղձման դեպք չի գրանցվել: Հայաստանի ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանն այսօր,լրագրողներին տեղեկացնելով այս մասին, համեմատության համար նշեց,  որ  անցյալ տարվա նույն ժամանակահատվածում խեղդվել է մեկ հոգի:  Նա հիշեցրեց նաեւ, որ այս  փետրվարին  սառցակալման ժամանակ գրանցվել է  մահվան  3 դեպք: Բերվեց նաեւ անցած տարվա ամբողջ ընթացքում գրանցված ջրահեղձների թիվը՝  6  դեպք, […]

Ավագանու ԲՀԿ խմբակցությունն առաջարկել է շենք շինություններն ու հողամասերն օտարել կադաստրային արժեքով

Այսօր գումարվել է Երեւանի ավագանու հերթական նիստը: Նախքան օրակարգի հարցերին անցնելը,ինչպես -ին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երեւանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանը ներկայացրել է ԿԸՀ որոշման համաձայն ավագանու ՀՀԿ եւ ՀԱԿ խմբակցությունների նոր անդամներին, ինչպես նաեւ տեղեկացրել է, որ ավագանու անդամությունից հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Դերենիկ Դումանյանը։ Այնուհետեւ Երեւանի ավագանին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի