29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ծառուկյանի հետ կոնյակ չի խմի. Հրապարակ

Ինչպես “Հրապարակին” երեկ տեղեկացրել է Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ հվետա Տոնոյանը, Ծառուկյանը Երեւանի “Արարատ” գինու-օղու-կոնյակի կոմբինատի 135-ամյակի առիթով հրավեր է ուղարկել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության երկրների բոլոր դեսպաններին, միջազգային կազմակերպություններին: Հրավերքն ընդունել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Բելառուսի, նույնիսկ Չինաստանի դիվանագիտական ներկայացուցիչներն իրենց տիկնանց հետ:

“Ինչպես նկատում եք, “Կոնյակի գործարանում շրջայց կատարած, հայկական կոնյակագործության պատմությանը ծանոթացած, գինի ու կոնյակ համտեսած” անչափ ներկայացուցչական “տուսովկայում” չկա Ռուսաստանի դեսպանը` ոչ անհայտ Վյաչեսլավ Կովալենկոն: “Ինչո՞ւ” հարցին ռուսական կողմի ոչ պաշտոնական բացատրությունը հետեւյալն էր. “Երեքշաբթի ո՞վ է գնում խմելու”: Պաշտոնական պատասխանն էլ հետեւյալն էր. ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Մ. Ստեպաշինն է Հայաստանում, “զբաղված ենք”: Չնայած գիտենք, որ նա Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հյուրն է: Կարելի է ենթադրել, որ ռուսական կողմը պարզապես դեմարշ է արել ոչ միայն Ծառուկյան-Հեֆերն հանդիպման, այլեւ արեւմտյան բլոկի նկատմամբ ԲՀԿ այսօրինակ ուշադրության համար: Ի դեպ, հարցին, թե Օսկանյանի հարցը քննարկվե՞լ է ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Իվետա Տոնոյանը պատասխանել է. “Ես ներկայացրի հանդիպման փաստը, այլ մանրամասների չեմ տիրապետում”,- գրել է թերթը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ