01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դաժան կադրեր վրացական բանտից /վիդեո/

Վրացական բանտերում նկարահանված տեսանյութը, որը ցուցադրում է, թե իրականում ինչ իրավիճակ է տիրում այնտեղ, մեծ խառնաշփոթէ ստեղծել: Տեսանյութը Վրաստանի մի շարք քաղաքներում ցույցերի պատճառ է դարձել: Բանտարկայլներին ծաղրելու հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական է տվել Վրաստանի պատիժների իրականացման եւ իրավական օգնության նախարար Խաթունա Կալմախելիձեն:

Նոր արագաչափ սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: 2012 թվականի սեպտեմբերի 25-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը, որոնք տեղակայված են Սիլիկյան, Պարույր Սևակի, Ռուբինյանց և Դավիթ Բեկի փողոցներում: Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին […]

Սիրիայում թեժացող մթնոլորտը կապված է ոչ սիրիացիների` Սիրիա մտնելու հետ. սիրիահայ

Սիրիահայ, Հալեպ քաղաքի Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության մարմնի անդամ Վազգեն Մեսրոպյանն այսօր` սեպտեմբերի 19-ին, կայացած ասուլիսում կարծիք հայտնեց, որ Սիրիայում թեժացող մթնոլորտը կապված է ոչ սիրիացիների` Սիրիա մտնելու հետ: Վազգեն Մեսրոպյանի խոսքով` ինչ վերաբերում է  Սիրիայում բնակվող հայերին, ապա նրանց հանդեպ որեւէ խտրականություն չի դրվել: Վազգեն Մեսրոպյանը  շնորհակալություն հայտնեց կառավարությանն իրենց ապսատան տալու համար: “Փառք Աստծո, […]

ՄԻՊ-ը հակասահմանադրական է համարում ՊԵԿ-ի լիազորությունը

Այսօր Հայաստանում Պետական եկամուտների կոմիտեն գործարարների, անհատ ձեռներեցների և այլ հարկատուների կողմից չկատարված հարկերի չափը հինգ հարյուր հազար կամ ավելի դրամ կազմելու դեպքում օրենքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակել: Այսինքն, եթե հարկատուի կողմից չվճարված հարկերի գումարը գերազանցում է հինգ հարյուր հազար դրամը, ապա նրա դրամական միջոցների կամ […]

Կառավարությունը փոխում է վարորդական վկայական ստանալու կարգը

Սեպտեմբերի 20-ին կառավարության նիստում քննարկման է դրվելու վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը: Ներկայումս վարորդական վկայական ունեցող անձը, որեւէ նոր կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար հանձնում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննություն, չնայած, որ տեսական քննության հարցաշարը նույն է բոլոր կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալու քննությունների համար: […]

Մալաթիա-Սեբաստիայում ջուր չի լինի

“Երևան Ջուր՚” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. սեպտեմբերի 20-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա փողոցի (Տիչինայի փողոցից մինչև Մալաթիա փողոցը), Հովնաթան, Վեգների, Ոսկանյան, Բատիկյան, Մալաթիա, Դ.Վարուժան, Շրջանային փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]

Տղամարդու դիակ լողավազանում

Այսօր`ժամը 03.37-ին տեղեկություն է ստացվել , որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի թիվ 8 լողավազանում մարդ է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և ջրասուզակ: Ժամը 05.43-ին փրկարարները լողավազանից դուրս են բերել Երեվանի Գոգոլի փողոցի թիվ 5 շենքի 47-րդ բնակարանի բնակիչ, 1958թ. […]

2 հազար հայեր բողոքի ակցիա են անցկացրել Փարիզում ադրբեջանական դեսպանատան մոտ

Նախօրեին` սեպտեմբերի 18-ին, Փարիզի ադրբեջանական դեսպանատան առջեւ տեղի ունեցավ ֆրանսահայերի բողոքի ցույցը` ուղղված Ռամիլ Սաֆարովին ներման եւ Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականության դեմ, գրում է “Asbarez”-ը: Ավելի քան 2 հազար մարդ  է հավաքվել դեսպանատան մոտ: Նրանք պահանջել են անհապաղ հունգարական բանտ վերադարձնել Ադրբեջանին արտահանձնած մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Ցույցին մասնակցել են նաեւ ֆրանսիական խորհրդարանի […]

Խմել են ու իրար դնգստել

Երեկ`  ժամը 20.05-ին, “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լեփսիուսի փողոցի 19 շենքի մի բնակարանից, “պոլիտրավմա” ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ենոք Գ.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 20.10-ին, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նույն բնակարանից, “կրծքավանդակի առաջնային մակերեսի, թիակի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված