18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Երևանում մեկնարկում է Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության միջազգային համաժողովը

Հոկտեմբերի 18-ին Երևանում կմեկնարկի ՄԱԿ-ի Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության միջազգային համաժողովը: Համաժողովին մասնակցում են ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի և Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Չեխիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Վրաստանից և ԱՊՀ անդամ երկրներից ժամանած միջազգային փորձագետներ:

Նույն օրը կմեկնարկի նաև Զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների Խորհրդի հերթական նիստը: Երևանում Խորհրդի նիստը անցկացվում է առաջին անգամ: Նիստին մասնակցում են ներկայացուցիչներ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուկրաինայից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ