28 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Գիտնականները պարզել են ճարպակալման իրական պատճառը

Միչիգանի համալսարանի հետազոտողները կարծում են, որ ավել քաշի առաջացումը կապված չէ կալորիականությամբ հարուստ սննդի եւ ֆիզիկական քիչ ծանրաբեռնվածության հետ: Բանն այն է, որ որոշ մարդկանց մոտ ուղեղը չի արձագանքում այն հորմոնին, որը վերահսկում է ախորժակը:

Կան 2 հորմոններ, որոնք կարգավորում են քաշը` գրելինը եւ լեպտինը: Առաջինն արտադրվում է ստամոքսում` քաղցն ուժեղացնելու համար, դանդաղեցնում է նյութափոխանակությունը եւ նվազեցնում է օրգանիզմի` ավելի շատ ճարպեր այրելու ունակությունը:

Այն, որ լեպտինի պակասությունը ճարպակալման պատճառ է դառնում, հայտնի է վաղուց: Սակայն պարզվել է, որ այն մարդիկ, ում մոտ այս հորմոնի մակարդակը բարձր է, ուղեղի ընկալիչների գերծանրաբեռնվածություն են ունենում, որը փոխհամագործակցում է նրա հետ: Մեխանիզմի աշխատանքը խաթարվում է:

Առնետների վրա կատարված փորձը ցույց է տվել, թե ինչպես է խափանում տեղի ունենում այդ մեխանիզմում: Ընկալիչն ունի “2 ոտք”, որոնցով նա հպվում է լեպտինին: Սակայն պատահում է երբեմն, որ դրանք չեն լինում այն քանակությամբ, որքան որ պետք է, եւ լեպտինն անհրաժեշտ ազդեցությունը չի թողնում:

Այս բացահայտումը կօգնի ստեղծել նոր դեղամիջոցներ ճարպակալման դեմ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ