18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տարոն Մարգարյանը գնահատեց

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների հունիս ամսվա, ինչպես նաև 2012թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ՝ համեմատաբար ցածր ցուցանիշեր են գրանցվել սեփական եկամուտների հավաքագրման մասով։ Գնահատման և վերլուծության արդյունքում հունիս ամսին այս ուղղությամբ համեմատաբար լավագույն արդյունքներ են գրանցել Դավթաշեն , Ավան և Նոր Նորք վարչական […]

Աչքի ոչ ճիշտ խնամքը` աչքի տարբեր հիվանդությունների պատճառ. մասնագետ

Բացի ժառանգական փոխանցվող հիվանդություններից երեխաների մոտ հաճախացել են նաեւ  աչքի ձեռքբերովի հիվանդությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Ռուզաննա Հարությունյանը: Մասնագետի խոսքով, կարճատեսությունն ու աչքի այլ ձեռքբերովի հիվանդությունների առաջացման պատճառները տարբեր են լինում` հղիության ընթացքում կնոջ տարած  սթրեսներից մինչեւ աչքի ոչ ճիշտ խնամքն ու ամակարգչի կամ […]

Ստամբուլում այրվել է բնակելի երկնաքերը /վիդեո/

Ուժեղ հրդեհ է բռնկվել Ստամբուլի 42 հարկանի երկնաքերներից մեկի վրա: Իշխանությունների տվյալներով` շենքում գտնվում են բնակարաններ, գրասենյակներ, խանութներ, հաղորդում է “BBC”-ն: Զոհերի մասին առայժմ տեղեկություն չկա: Թուրքիական լրատվական  “Anatolia” գործակալության տվյալներով` չնայած էվակուացիային, երկնաքերի ներսում դեռեւս կարող են մարդիկ մնացած լինել: Բոլոր էվակուացված մարդիկ հակագազերով են եղել: Հրշեջները էվակուացրել են նաեւ մոտակա շինությունների բնակիչներին: Կրակը […]

Քաղաքապետը` Աբովյան փողոցում իրականացվող շինարարության մասին

Երևանի քաղաքապետ Տարոն Մագարյանն Աբովյան 19 հասցեում ստորգետնյա հասարակական սանհանգույցի վերակառուցման հետ կապված` հանձնարարել է աշխատանքների իրականացման վայրում փակցնել համապատասխան տեղեկատվական ցուցանակ և միջոցներ ձեռնարկել իրազեկելու հանրությանն ընթացող աշխատանքների մասին: “Աբովյան փողոցում մենք մեծ աշխատանքներ ենք տարել և որևէ կապիտալ շինարարություն այդտեղ չի ընթանում: Հաշվի առնելով Աբովյան փողոցում հետիոտների մեծ հոսքը` սեփականատիրոջ հետ համատեղ նախաձեռնվել […]

Հայկական սերիալներում հաշմանդամի կերպարը սխալ է ներկայացված

Գրեթե ցանկացած սերիալում հերոսը որպես կանոն դառնում է սայլակով  հաշմանդամ: Վերջինիս ոտքերին էլ պետք է ամպայման վերմակ գցված լինի, ագրեսիվ պահվածք ունենա, կյանքի նկատմամբ  չարացած լինի, ցանկանա ինքնասպանություն գործել, բայց վերջին պահին  իր մեջ կամքի ուժ գտնի ու ոտքի  կանգնի: Սա հայկական նոր ծնվող սերիալի սյուժե չէ, այլ այժմյան հեռարձակվող սերիալների սյուժեի մի մասը: Ունիսոն […]

Ջնդիի թիկնապահներին բերմա՞ն են ենթարկել

Henaran.am –ին հասած տեղեկություններով, “Հարսնաքար” ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցների կողմից ռազմական բժիշկների դաժան ծեծից հետո, որի արդյունքում կոմայից այդպես էլ դուրս չեկավ եւ մահացավ սպա Վահե Ավետյանը, ոստիկանությունն ավելի զգոն է դարձել թիկնապահների գործունեության նկատմամբ: Շրջանառվող լուրերի համաձայն, օրերս բերման են ենթարկվել քրեական հեղինակություն համարվող, ազգությամբ եզդի Ջնդիի` Ջնդի Ամարյանի  թիկնապահները: Henaran.am-ն այս տեղեկությունը փորձեց […]

Գյումրիում դուստրը դանակահարել է մորը

Գյումրիում 13-ամյա մի աղջիկ` Հ. Պիչոյանը,  դանակով հարվածել է մորը` Ժաննա Հակոբյանին: Տեղեկություններ կան, որ աղջկա մայրը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: Դեպքի առթիվ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունից հաղորդում են, որ կնոջ կյանքին վտանգ չի սպառնում:

Հնարավորություն մրցույթից դուրս մնացած դիմորդների համար

ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները հրապարակվել են հուլիսի 15-ին: Ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20-ը ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին` թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ: Թափուր տեղերի մրցույթին կարող են հայտ […]

Քարոզարշավին հաշմադամների թեման PR -ի համար էր արված

Որքա՞ն հաճախ է հայկական հեռուստաեթերում վեր հանվում հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները, արդյո՞ք նրանց պրոբլեմները հեռուստալսարանին ներկայացվում է գրագետ ձևով: Այս հարցերի պատասխանները ստանալու համար փետրվար–մայիս ամիսներին “Ունիսոն” հ/կ-ն  իրականացրել է հեռուստամոնիտորինգ: Մշտադիտարկման  առարկաներ հանդիսացել են լրատվական հաղորդումները, թոք-շոուները, սերիալները, հեղինակային ու  մանկանկան հաղորդումները և խորհրդարանական ընտրությունների հեռուստաքարոզարշավը: Ունիսոն հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը նշում է,որ ժամանակահատվածը […]

33-ամյա հայազգի Արտեմը “օրենքով գող” է “թագադրվել”

“Прайм Крайм” տեղեկատվական գործակալությանը հայտնի է դարձել, որ ամռան սկզբին Լիպեցկի 33-ամյա բնակիչ, Դեդ Հասանի կլանի երկայացուցիչ Արտեմ Առաքելյանը Մոսկվայում “օրենքով գող” է թագադրվել: Մինչ հիմա Առաքելյանի` “օրենքով գող” դառնալու մասին լուրը չի հրապարակվել, դրա մասին տեղյակ են եղել միայն նեղ շրջանակի մարդիկ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի