Որդուց լքված 76-ամյա կնոջից հրաժարվում են բոլորը
“Առաքելություն Հայաստան” բարեգործական միջազգային կազմակերպությունը հրաժարվել է 76-ամյա Ռոզա Դավթյանին տեղափոխել Արծվանիկի տարեցների կենտրոն: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռոզա Դավթյանի ճակատագրին անդրադարձել էր Henaran.am-ը:
Վերջինիս որդին տաքսիով ոտքը կոտրած մորը Էջմիածնից ճանապարհում է Կապան:
Տիկին Ռոզան 25 օր է Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքում է: Բժիշկների որդին ասել է, որ հրաժարվում է մորից:
Իսկ կնոջը չեն կարող տեղավորել տարեցների կենտրոնում, քանի որ նա հաշավառված է Վաղարշապատ քաղաքում: Սակայն սոցապահովության Վաղարշապատի տարածքային բաժնից Henaran.am-ին տեղեկացրին, որ Ռոզա Դավթյանը կենսաթոշակը չի ստացել իրենց կենտրոնից, հետեւաբար հաշվառված չէ: Կնոջ ճակատագիրը մնում է օդից կախված:
Հ.Գ. Մինչ օրս նրան խնամում են հիվանդանոցի բուժաշխատողները: Երեկ Կապան է գնացել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Վերջինիս հետ ոստիկանության աշխատակիցներն էլ են եղել հիվանդանոցում: “Ֆեյսբուք” սոցկայքում կապանցիները սկսել են քննարկում, թե ուր էր մինչեւ հիմա ոստիկանությունը եւ ինչու հետաքրքրվեց Շամշյանի գալուց հետո: