Ապօրինի ծառահատումների թիվը նվազել է. անտառապետ
Ապօրինի ծառահատումների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նազել է: Այս մասին Henaran.am-ին ասաց ՛՛Հայանտառ՛՛ ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Նախորդ տարվա սեպտեմբեր ամսին կատարվել է 1129 ապօրինի ծառահատում: Իսկ այս տարվա սեպտեմբերին արձանագրվել է 878 նման դեպք: ՛՛Բայց պահանջարկի ավելացումը այս ամիսներին է տեղի ունենում, նոր է սկսվել: Խոտի գործն ավարտում են գյուղացիները, ապա սկվում է ծառահատման շրջանը՛՛,-ասաց անտառապետը:
Ավելի շատ անտառահատումներ լինում են Լոռիում ու Սյունիքում, իսկ այն մարզերում, որտեղ անտառները քիչ են, բնականաբար, ծառահատումների թիվն քիչ է:
Խոսելով անտառում գոյացած թափուկի մասին, որը տրամադրվում է գյուղացիներին՝ Պետրոսյանը նշեց, որ ինչքան թափուկ գոյանա, և որքանը գյուղացին ինքը կարողանա կրել ( Ռ.Պ. ՛՛հաճախ լինում է այնպիսի թափուկ, որը հնարավոր չէ կրել՛՛), այնքան էլ իրենք կտրամադրեն: ՛՛Յուրաքանչյուր ընտանիքին տրամադրվում է ութ խորանարդ չափով թափուկ, սակայն վերջին ամիսներին կավելանա՛՛,-եզրափակեց Ռուբեն Պետրոսյանը: