26 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գլենդեյլում կայացավ Արաքս Մանսուրյանի բարեգործական համերգը /ֆոտո/

.Charity concert in Glendale Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Գլենդեյլում տեղի ունեցավ մեծանուն երգչուհի Արաքս Մանսուրյանի բարեգործական համերգը, որին մասնակցեց նաեւ նրա աշակերտուհի, ավստրալացի հանրահայտ օպերային երգչուհի Լիզա Բելլը:

Համերգին ներկա էին ամերիկահայ երաժշտասերներ, արվեստագետներ եւ օտարազգի հյուրեր:

Համերգի ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարեց, որ երգչուհիները Լոս Անջելեսից մեկնելու են Երեւան, որտեղ ՀՀ առաջին տիկնոջ հովանու ներքո կայանալիք բարեգործական համերգի հասույթը ուղղվելու է Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման նպատակին:

Ավստրալացի հայտնի սոպրանո Լիզա Բելլի բարեգործական ուղեւորությունը Հայաստան ողջունել է այդ երկրի վարչապետ Ջուլյա Գիլարդը: Նա նշել է. “Հպարտությամբ լսեցի, որ համերգից գոյացած հասույթը կուղղվի Հայաստանում քաղցկեղով տառապող երեխաների բուժման նպատակին: Ավստրալիան գնահատում է Հայաստանի հետ բարեկամությունը, մենք երկրի ներսում, ունենք հաջողակ հայ համայնք, որը հպարտ է իր ժառանգությամբ եւ ազատության համար մղած պայքարի ճանապարհով”:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ