25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կայացավ Ռուբեն Գալիչյանի “Ադրբեջանական պատմաաշխարհագրական զեղծարարությունները” գրքի շնորհանդեսը

Հոկտեմբերի 19-ին կայացավ Ռուբեն Գալիչյանի “Ադրբեջանական պատմաաշխարհագրական զեղծարարությունները” գրքի շնորհանդեսը, որն անգլերեն լեզվով է եւ 56 քարտեզ է իր մեջ ներառում:

Հեղինակի խոսքով` ՀՀ ԱԳՆ-ը կսատարի Լոնդոնում կայանալիք գրքի շնորհանդեսին: Գիրքը կուղարկվի տարբեր միջազգային կազմակերպությունների եւ դեսպանությունների, ինչպես նաեւ այն 200 համալսարաններին, որոնց հեղինակը գրքեր է ուղարկում:

Ռուբեն Գալիչյանը նշեց, որ գիրքը պատասխան է անցյալ 50 տարիների ընթացքում ադրբեջանական գիտական հրատարակություններում տեղ գտած հակահայկական հերյուրանքներին:  “Այս աշխատության մեջ քննարկվում են նաեւ այն պատմական, աշխարհագրական եւ ազգագրական կեղծիքները, որոնք կիրառել են ադրբեջանցի պատմաբանները”,-նշեց հեղինակը` հավելելով, որ հատուկ ուշադրության է արժանացրել Ադրբեջանի նկրտումներին` Հայաստանի եւ Իրանի տարածքների նկատմամբ:

Ռուբեն Գալիչյանը վերլուծել է 45 հունա-հռոմեական, քրիսոնեական եւ իսլամական քարտեզներ` նշելով, որ մինչեւ 1918-ը դրանցում բացակա է Ադրբեջանը:

Նշենք, որ Ռուբեն Գալիչյանը մի շարք աշխատությունների հեղինակ է, որոնցից առաջինը` “Հայաստանի պատմական քարտեզները” վերնագրով հրատարակվել է 2004-ին անգլերեն լեզվով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ