22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Ժողովրդին” չթույլատրեցին մտնել ArmProd EXPO ցուցահանդես

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է  “ArmProd EXPO” ցուցահանդեսի բացմանը, որին մասնակցում են սննդամթերք եւ խմիչքներ արտադրող հայրենական ընկերություններն ու մատակարարները:

Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ ծանոթացել է ցուցահանդեսին ներկայացված ընկերությունների արտադրանքին եւ առաջիկա ծրագրերին: Լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը նշել է, որ նման ցուցահանդեսները նպաստում են նաեւ արտադրական բնագավառի զարգացմանը:

“Մեր նպատակն է օժանդակել հայրենական ձեռնարկություններին իրացման նոր շուկաներ գտնելու գործում: Ցուցահանդեսին մասնակից որեւէ մի ձեռնարկություն չկա, որն իր ապրանքը չի արտահանում, եւ դա մեր գերակա ուղղությունն է: Մեր այցելած բոլոր տաղավարների ներկայացուցիչները նշեցին, որ այս տարի արտադրական ծավալների առնվազն 20 տոկոսի աճ են արձանագրել: Հանդիպեցինք նաեւ այնպիսի ձեռնարկությունների, որոնք արտադրական ծավալները կրկնապատկել են, բարձրացրել աշխատավարձերը եւ ավելացրել աշխատատեղերը”,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ ընթացիկ տարվա տնտեսական աճի շարժիչը գյուղատնտեսությունն է, որտեղ առկա է իրավիճակի որակական բարելավում, եւ կառավարության խնդիրն է առաջիկա տարիների ընթացքում պահպանել զարգացման այդ տեմպերը: Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ընկերություններին հանրությանը ներկայացնել իրենց արտադրանքի ողջ տեսականին, գտնել շահավետ գործընկերներ կամ ներդրողներ:

Ի դեպ, երբ “Ժողովուրդ” օրաթերթի մեր գործընկերները ցանկացան մտնել ցուցահանդես, մուտքի մոտ նրանցից պահանջեցին կամ վկայական, կամ հրավիրատոմս: Վերջիններս ասացին, որ հապճեպ  դուրս եկան խմբագրությունից` շտապելու բողոքի ակցիային ու վկայականները մոռացել են: Փոխարենը ցույց տվեցին լուսանկարչական ապարատն ու ձայնագրիչները: “Ոչ, չենք կարող, այդպես է հրահանգված”,-ասացին հսկիչները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ