Միթ Ռոմնիի որդին փորձել է հարվածել Օբամային
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Միթ Ռոմնիի որդին փորձել է հարվածել գործող նախագահ Բարաք Օբամային: Այդ մասին Ռոմնի կրտսերը հայտարարել է Հյուսիսային Կարոլինայի ռադիոկայանի եթերում:
Նախընտրական բանավեճի ընթացքում Օբաման թույլ է տվել իրեն կասկածել իր մրցակցի ազնվությանը, ինչի պատճառով Ռոմնիի ժառանգը ցանկացել է “դաս տալ” նախագահին, սակայն զսպել է իրեն: “Ես ուզում էի վեր կենալ իմ նստատեղից, վազել ամբիոնի մոտ եւ հարվածել նրան: Սակայն այնտեղ մի խումբ թիկնապահներ կային, բացի այդ` այդպես էլ պետք է լիներ, նրանք մինչեւ վերջ փորձելու են ասել հորս մասին այն, ինչն իրականում ճիշտ չէ”,-խոստովանել է վրդովված կրտսեր Ռոմնին:
Սակայն նրան եւս մեկ նմանատիպ փորձություն է սպասվում` հոկտեմբերի 22-ին կկայանա վերջին` 3-րդ բանավեճը, որը բացառապես նվիրված կլինի արտաքին քաղաքականությանը: