22 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչի պակաս է զգացվում քաղաքական դաշտում. Կարեն Ավագյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

‘Պարտավորվել կատարել ինչ-որ բան նշանակում է “ստանձնել’ դրա կատարումը։ Այսպես՝ պարտավորությունները պետք է ստանձնել որոշակի գործողության միջոցով։ Սովորաբար այդպիսի գործողությունը խոստումն է։ Սակայն գոյություն ունեն խոստման տարբեր ձևեր, այդ թվում՝ պարտք, պարտավորագիր, գործընկերություն, ամուսնություն, ինչի պակասը մեր քաղաքական դաշտում չունենք։
Այդ պատճառով անհրաժեշտ է, որ պարտավորությունն ուղեկցվի որևէ հանդիսավոր արարողությամբ, որը խորհրդանշում է հավատարմությունն այդ պարտավորությանը, և որտեղ օգտագործվում են մատանիներ, կնիքներ, ստորագրություններ և այլն։ Որքան ես եմ հիշում, խորհրդանշական բոլոր գործողություններն իրականացվել են։ Հիմա թե ինչի պակաս է զգացվում մեր քաղաքականության մեջ պարտավորությունների լիակատար կատարման համար, թողնում եմ Ձեր դատին’։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ