10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հարսանիքի հյուրերը զոհվել են ռումբի պայթյունից

Աֆղանստանի հյուսիսում ռումբի պայթյունի հետեւանքով զոհվել են հարսանիքի հյուրերը, հաղորդում է “BBC New”-ը: Պայթյունի հետեւանքով առնվազն 18 մարդ է զոհվել, եւս 15-ը վիրավոր են: Իշխանությունների տվյալներով` զոհերի թիվը կարող է աճել:

Ռումբը տեղադրված է եղել միկրոավտոբուսի մեջ, որով հյուրերը մեկնելիս են եղել հարսանիքի Դավլաթաբադ շրջանում: Զոհերը հիմնականում կանայք եւ երեխաներ են:

Առայժմ հայտնի չէ` ահաբեկչությունը ծրագրված է եղել հենց այդ մարդկանց դեմ, թե նրանք պատահական զոհեր են դարձել: Առայժմ ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկն իր վրա պատասխանատվություն չի վերցրել կատարվածի համար:

Ինչպես հաղորդում է “BBC New”-ը, Աֆղանստանի հյուսիսում գտնվող Դավլաթաբադ շրջանը համարվում էր ամենախաղաղ շրջաններից մեկը, սակայն այժմ այնտեղ ակտիվ գործունեություն է ծավալում “Թալիբան” շարժումը:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ