03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Press Lunch” եւ օլիմպիական պարգեւներ` “Տաշիր”-ից /ֆոտո, վիդեո/

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը կազմակերպել էր ՛՛Ընդմիջում լրագրողների հետե /Press Lunch/՛՛:  Հանդիպման սկզբում  ՛՛Տաշիր՛՛ բարեգործական հիմնադրամի կողմից պարգեւատրվեցին 2012թ. օլիմպիական խաղերի մեդալակիրներ Արսեն Ջուլֆալակյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Արթուր Ալեքսանյանը:

Ինչպես նշեց Արտակ Ճաղարյանը, իրենք նախքան Օլիմդիադայի սկիզբն էին որոշել պարգևատրել ապագա մեդալակիրներին: ՛՛Իհարկե, ավելի շատ էինք սպասում, սակայն այսքան մեդալ ունենալն էլ արդեն հպարտություն է՛՛,-ասաց նա:

Բրոնզե մեդալակիրներ Հրիփսիմե Խուրշուդյանն ու Արթուր Ալեքսանյանը պարգտևատրվեցին 15 հազար դոլլարով, իսկ Արեն Ջուլֆալակյանը՝ 25 հազարով:

Բացի մեդալակիրներից պարգևատրվեցին նաև նրանց անձնական մարզիչները: Երեք մարզիչներին էլ տրվեց մեկական միլիոն դրամ գումար:

Մարզիկներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին: ‘Մեզ համար շատ կարևոր է գնահատված զգալը, դա ոգևորում է ու պարտավորեցնում’,-ասացին նրանք: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ