20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿԳ նախարարը` բժշկականի նոր ռեկտորի մասին /վիդեո/

Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի ընտրությունները կնշանակվեն  օգոստոս ամսին,  այսօր կառավարության անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի խոսքով, եթե այսօր հայտարարվի մրցույթ, այն կհամընկնի բուհի ամառային արձակուրդների հետ: Հիշեցնենք, որ բուհի նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանի` ՀՀ առողջապահության նախարար նշանակվելուց հետո բուհի ռեկտորի պաշտոնը թափուր է […]

ԱԺ պատգամավորի թիկնապահները մարդ են ծեծել

Անցած գիշեր “Հարսնաքար”-ում տեղի ունեցած միջադեպի առիթվ հարուցվել է քրեական գործ` Հայաստանի քրօրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Այլ մանրամասներ նա չհաղորդեց: Ըստ շրջանառվող լուրերի, […]

Զոռբաները տեղ չունեն ոստիկանությունում. Հայաստանի ոստիկանապետ /վիդեո/

Անցած շաբաթ, հրավիրված խորհրդակցությանը Հայաստանի ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանը հորդորել է իր գործընկերներին վերջ տալ զոռբայությանը, վերացնել այն ապահովագրությանը, որ չեն ուզում նեղացնեն այս կամ այն կուսկացության, այս կամ այն բիզնեսմենի մարդկանց: “Մեզ շողոքորթող, ագահության հետեւից վազող ոստիկան պետք չի”,-ասել է Գասպարյանը: Մանրամասները` տեսանյութում:

Գենետիկորեն փոփոխված ապրանքներ վտանգավորության իրական պատկերը՝ մասնագետի դիտարկմամբ

Վերջին շրջանում բավականին հաճախ է քննարկվում գենետիկորեն փոփոխված ապրանքների (ԳՓԱ) եւ նրանց վնասակարության հարցը: Հատկապես ուշագրավ է ԱՄՆ -ի եւ Եվրամիության միջեւ ծավալված սկանդալային բնույթ կրող վեճերը: Եվրոմիության դժգոհությունն են առաջացրել ԱՄՆ -ից ներմուծվող ԳՓԱ -ների ծավալների մեծացումը, որոնք, ի դեպ, ԱՄՆ-ում արգելված չեն եւ իրացվում են ներքին շուկայում: ԳՓԱ-ների եւ նրանցից պատրաստվող ապրանքատեսակների հիմնական […]

Նախարարն ու էքս-նախարարը դրսում էին /վիդեո/

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին եւ նորանշանակ նախարարները Հայաստանի վարչապետին դիմավորեցին նախարարության մասնաշենքի մոտ: Արդեն աշխատակազմի հետ հանդիպմանը վարչապետն ասաց, որ նոր նախարարը` Հրաչյա Ռոստոմյանը, նոր մարդ չէ ոլորտում, աշխատել է Հայաստանի օլիմպիական կոմիտեում եւ քաջածանոթ է գործին: Գործադրի ղեկավարը հույս հայտնեց, որ Ռոստոմյանը կարդարացնի իրեն: Իսկ նախկին նախարար Արթուր Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին ` […]

Սաուդյան Արաբիայում տեղի է ունեցել արքայազնի հուղարկավորությունը /վիդեո/

Մեքքա սուրբ քաղաքում տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Նայիֆ բին Աբդուլազիզա Սաուդի հուղարկավորությունը: Սգո արարողությունը ղեկավարել է նրա ավագ եղբայր Աբդալլահ թագավորը: Արքայազնը, ով պետք է զբաղեցներ եղբոր` 88-ամյա թագավորի  տեղը, մահացել է բուժման ընթացքում Ժնեւում` 78 տարեկանում: Սպասվում է, որ այժմ թագաժառանգ արքայազն կհայտարարվի արքայի մյուս եղբայրը` արքայազն Սալմանը, ով 2011-ի նոյեմբերին […]

Քուշկյանը բացակայում է

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը նախարարությունների աշխատակազմերին է ներկայացնում նորանշանակ նախարարներին: Ի տարբերություն մնացած նախկին  նախարարների,  առողջապահության նախկին նախարարը բացակայում էր: Նա անձնական գործով հանրապետությունից դուրս է, եւ ինչպես նշեց վարչապետը, Քուշկյանը նախապես համաձայնեցրել է անձամբ վարչապետի հետ:

Հեռացող սոցապ նախարարը համոզված է` կառավարությունը կլուծի չլուծված խնդիրները /վիդեո/

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արթուր Գրիգորյանին վարչապետ Տիգրան Սարգսյանը բնութագերց որպես ամենալավ նախարարներից մեկը:  Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ ոլորտն ամենակրեւորներց է, քանի դեռ լուծված չէ աղքատության խնդիրը, քանի դեռ բարձր վարձատրությամբ աշխատատեղերի խնդիրն ամբողջությամբ լուծված չէ: Ներկայացնելով նոր նախարարին` Արտեմ Ասատրյանին,  վարչապետը փաստեց, որ ոլորոտում խնդիրներ կան, բայց զգալի աշխատանք արվել : Վարչապետն […]

Քաղաքաշինության նախկին նախարարը արժանապատիվ կեցվածք ունի

“Այս տարի 250 մլն դրամի շինաշխատանքներ են կատարվել, մոտ 6000 անօթեւան մարդ տուն է ստացել”,-այսպես սկսեց վարչապետ Տիգրան Սարգսյանը քաղաքաշինության աշխատակազմի հետ հանդիպումը: Նա ներկայացրեց նորանշանակ նախարար Սամվել Թադեւոսյանին: Նախկին նախարար Վարդան Վարդանյանն ասաց, որ ունի հիանալի աշխատակազմ եւ համոզված է , որ նոր նախարարի հետ բոլոր խնդիրները կլուծվեն: Ս. Թադեւոսյանն էլ խոստացավ աշխատել ավելի […]

Նա պատրաստ է ցանկացած պահի հետ վերադառնալ ԲՀԿ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի օլիմպիական կոմիտեի քարտուղար, ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը: Նա նշանակման առիթվ հայտարարություն է տարածել: “Սպորտը որեւէ կապ չունի քաղաքականության հետ: Երբ հայ մարզիկները դառնում են Եվրոպայի, աշխարհի մեդալակիրներ, օլիմպիական խաղերի մեդալակիրներ մենք բոլորս հպարտանություն ենք զգում` անկախ մեր կուսակցական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի