17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քաղաքական որոշ “էլեմենտներ” իջան ջրի հատակը, որոշները դեռեւս թպրտում են …

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը շարունակում է ֆեյսբուքյան իր էջում փոքրիկ վերլուծություններ անել: Մի քանի օր առաջ նա գրել էր, որ մեր քաղաքական կյանքը նման է գորշ ճահճի: Հիմա, ըստ նրա, քաղաքական դաշտում որոշակի փոփոխություններ են արվել:

՛՛Ես գրել էի, որ մեր քաղաքական դաշտը նմանվել է ճահճի ու երեւի այդ հանգիստ իրավիճակն էր պատճառը, որ սկսվեց դիֆուզիայի օրենքներին բնորոշ գործընթացները: “Քաղաքական մոլեկուլները” ակտիվորեն սկսեցին այլ “նյութերի” մեջ ներթափանցելու մոլեկուլյար շարժմ

ան փորձերը…
Միաժամանակ, ճահճացումը տարավ զտման, պարզեցման, բացահայտման… Քաղաքական որոշ “էլեմենտներ” իջան ջրի հատակը, որոշները դեռեւս թպրտում են մակերեսին` աչքները գցած կողքից անցնող նավերին, նավակներին ու պատահական փրկարարներին, իսկ մյուսները դեռեւս հանգիստ, բայց զգույշ թիկնալող են տալիս…

Իսկ ընդհանուր առմամբ, մեր քաղաքական դաշտը նման է նաեւ երփներանգ փետուրներով սիրամարգի, բայց այդ գույների ներկապնակն էլ այդքան հարուստ չէ, միատոն է ու աղքատիկ, բացառությամբ մի քանի դասական, կայացած ու էկզոտիկ գունավոր փետուրների…՛՛,-գրել է Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ