14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

174-րդ դպրոցը պարգևատրվեց համակարգչով

 Հոկտեմբերի 19-ին ՛՛Dasaran.am՛՛ կրթական ծրագիրը հյուրընկալվեց Երևանի թիվ 174 դպրոցում:  ՛՛Dasaran.am՛՛ կրթական ծրագրի հետ ակտիվ համագործակցության շնորհիվ դպրոցը պարգևատրվեց համակարգչով և բազմաթիվ այլ նվերներով, ինչը նպատակ ունի հեշտացնել Dasaran.am-ի ՛՛Էլեկտրոնային մատյան՛՛ բաժնում դպրոցի կողմից կատարվող անհրաժեշտ մուտքագրումները:

Այցելության ընթացքում տեղի ունեցավ հանդիպում  ՛՛Dasaran.am՛՛-ի հիմնադիր Սուրեն Ալոյանի և 174 դպրոցի աշակերտների միջև, անցկացվեց ինտելեկտուալ հարցերից կազմված վիկտորինա-խաղ, որին դպրոցականները շատ ակտիվ մասնակցեցին և արժանացան բազմաթիվ մրցանակների:

Հիշեցնենք, որ Dasaran.am-ին այսօր միացած է արդեն 368 դպրոց, 324 000 գրանցված բաժանորդ, որոնցից մոտ 40.000-ն օրական օգտվում է բազմաթիվ ծառայություններից:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ