01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրայինը` հանրությանը. Երևանը պետք է Մաշտոցի պուրակ դառնա

“Մենք ենք այս քաղաքի տերը” անհետաձգելի քայլեր է առաջարկում Երևանի քաղաքապետարանին Պաշտոնյաների անօրինական որոշումներն ու կոռուպցիան խժռում են Երևանի հանրային տարածքներն ու ոչնչացնում քաղաքային մշակույթը Սեպտեմբերի 24-ին Երևանի քաղաքապետարանում կայացած էկոլոգիական հանձնաժողովի նիստին “Մենք ենք այս քաղաքի տերը” նախաձեռնությունը ներկայացրել է Երևանի բոլոր հատվածներում օրինապահ քաղաքացիների կողմից արձանագրված ապօրինությունների մասին փաստերը: Նախաձեռնությունը ներկայացրել է նաև […]

Աշունը տաք եւ տեղումնառատ կլինի

Առաջիկա հինգ օրերի ընթացքում հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, կպահպանվի անտիցիկլոնային դաշտը: Այս մասին այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում խոսեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: Գեոմագնիսական դաշտը հիմնականում կայուն է: Սեպտեմբերի 26-ից օդի ջերմաստիճանն ավելի կտաքանա: Դեռևս պարզ չէ, թե ինչպիսի ձմեռ կունենանք: Սակայն, ըստ բանախոսի, բավական տաք աշուն է […]

Երեւանի նշանավոր շենքերից մեկը ապականվում է /ֆոտո/

Երևան քաղաքի ճարտարապետական տեսքի խեղաթյուրումը շարունակվում է: Դրա վառ ապացույցն է Կասկադի հաևանությամբ գտնվող ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերից մեկի վրա կառուցվող լրացուցիչ հարկը: “Իրական Հայաստան” նախաձեռնությունը կոչ է անում Երևանի քաղաքապետարանին պարզաբանումներ ներկայացնել խնդրո առարկայի վերաբերյալ: Լուսանկարը՝ Ռուբեն Ջեբեյանի:

Մահացու վրաերթ Աշտարակ-Երևան ճանապարհին

Սեպտեմբերի 25-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 12-րդ կմ-ին “ՎԱԶ-2105” մակնիշի ավտոմեքենա է բախվել  “ԿամԱԶ”-ի: “ՎԱԶ-2105”-ի վարորդը` 1981 թ. ծնված Արտակ Թադևոսյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:  

Ոստիկանին կփոխարինի տեխնիկան. Իրատես de facto

 Այսօր մայրաքաղաքի ճանապարհային ոստիկաններից ոմանք ցանկություն ունեն աշխատելու մարզերում, իսկ պատճառը երթեւեկությունը նկարահանող սարքերն են՝ որքան շատանա դրանց թիվը, այնքան կքչանան ոստիկանների հաստիքները։ Այդ մասին գրում է “Իրատես de facto” թերթը։ “Որքանո՞վ է այս տեղեկությունն իրականությանը մոտ՝ փորձեցինք պարզել ոստիկանությունից։ Մասնակիորեն հաստատելով լուրը, ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ ոչ թե կրճատումներ են լինելու, այլ փողոցներում ոստիկանների […]

Դատարանի նախագահներից մեկի որդին փող է կորզում.Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով` Երեւանի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններից մեկի նախագահի որդին (ում անունն առայժմ թերթը չի հրապարակում) մարդկանցից տարբեր ճանապարհներով գումարներ է կորզում: ՀՀ տարբեր դատարաններում մեկ տասնյակի հասնող գործեր կան, որտեղ որպես պատասխանող հանդես է գալիս դատավորի որդին: Նա պետական համակարգի աշխատակից չէ, զբաղվում է անշարժ գույքի առքուվաճառքով նորոգման աշխատանքներով իրավաբանական ծառայություններ է մատուցում, […]

Կհրապարակվի Անժելայի սիրեկանների ու սիրուհիների ցանկը. Իրավունք

Տխրահռչակ դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդ” Կարեն Արայանի քրեական գործով վիճաբանական փուլում, որը կայանալու է սեպտեմբերի 27-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում, հրապարակվելու է խիստ գաղտնի պահվող մի վկայի ցուցմունքը: Այդ մասին գրում է “Իրավունք” թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ “Դռնփակ դատաքննության ամբողջ ընթացքում այդ գործով վկաները ջանում էին խուսափել դատարան գալուց: Դրա […]

Օսկանյանին զրկո՞ւմ են անձեռնմխելիությունից.Հրապարակ

  ԱԺ ղեկավարությանը մոտ “Հրապարակ”-ի կանգնած աղբյուրների` հնարավոր է, որ առաջիկա քառօրյայում ԱԺ-ն քննարկի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը` Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ԱԱԾ-ի կողմից հարուցված փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին: “Սա չի նշանակում, թե Օսկանյանը ձերբակալվելու է, այս փուլում ուզում են միայն անձեռնմխելիությունից զրկել, որ որպես “մեղադրյալ” գնա-գա ԱԱԾ` մնալով պատգամավոր: […]

Կ. Կարապետյանի որդու ավտոմեքենան տեղափոխվել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն

Սեպտեմբերի 24-ին, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է տեղափոխվել “Տոյոտա” մակնիշի 33 LD 840 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան հաշվառված է 24-ամյա Վարդան Կարոյի Կարապետյանի անվամբ: Գ. Շամշյանը հայտնում է, որ, իր տեղեկություններով, ավտոմեքենան ԿՀԴՊԳՎ է տեղափոխվել այն բանի համար, որ ուղեկցումներ է կատարել Երևանում, իսկ մի քանի […]

Որովհետեւ վրացիներն ավելի քաղաքականացված են

Ի տարբերություն հայ հասարակության` Վրաստանի հասարակությունը ավելի պայքարող է` զգայուն իր շուրջը կատարվող բացասական երեւույթների նկատմամբ: Վրացական հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը Henaran.am-ի հետ զրույցում վրաց հասարակության  ակտիվությունը կապեց քաղաքական դաշտի հետ: “Քաղաքական դաշտն այնտեղ ավելի ակտիվ է, քաղաքական գործիչները փորձում են տարբեր առիթներ օգտագործել ու բողոքի ակցիաներ են կազմակերպում, հասարակությունը կարողանում է ցույցերի, բողոքների միջոցով արտահայտվել’,-ասաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի