06 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

726 մարդ դիմել է` նույնականացման քարտ ստանալու համար

“Նույնականացման քարտերի մասին” և “Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքներն ուժի մեջ են մտել 01.06.2012թ: Օրենքներն ուժի մեջ մտնելու պահից մինչև 09.07.2012թ. ընկած ժամանակահատվածում նույնականացման քարտ ստանալու համար մուտքագրվել է 726 դիմում, իսկ կենսչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու համար` 445 դիմում:  

48, 68, 85 և 115 միկրոավտոբուսային և թիվ 28 ավտոբուսային երթուղիները չեն գործի

Մայրաքաղաքի թիվ 48, 68, 85 և 115 միկրոավտոբուսային և թիվ 28 ավտոբուսային երթուղիներում անցկացվող մրցույթով պայմանավորված՝ հուլիսի 12-ին, օրվա առաջին կեսին նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղևորների սպասարկումը։ Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակչության ներողամտությունը։ Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը:  

Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին եւս մեկ “նարկոթունել” է արգելափակվել

Մեքսիկական մաֆիան այս շաբաթ զրկվեց մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ թմրանյութ տեղափոխելու եւս մեկ ուղուց: 230 մետր երկարությամբ ստորգետնյա թունելը գտել են եւ արգելափակել մեքսիկացի զինվորականները, գրում է “Комсомольская правда”-ն: Այն սկսվել է մեքսիկական Սոնորա նահանգի Սան-Լուիս-Ռիո-Կոլորադո քաղաքի խանութներից մեկում եւ ավարտվել մեկ այլ խանութում, բայց արդեն ամերիկյան հողում: Թունելով հնարավոր է անցնել թեքված` հողին կպած, քանի […]

Փող վերցնել քաղաքաշինության նախարարից. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի աղբյուրների, ՕԵԿ տիրույթ անցած քաղաքաշինության նախարարությունում լուրջ իրարանցում է սկսվել: Նախ` նորանշանակ նախարարը “դիսկոմֆորտի” մեջ է հայտնվել իր ուզած կադրերին նախարարությունում չտեղավորելու պատճառով, քանի որ ՀՀԿ-ից` մասնավորապես կառավարությունից, կադրային քաղաքականության հետ կապված խիստ “բլոկ” է դրված: Երկրորդ` նախարար Թադեւոսյանը, ըստ տարածված լուրերի, իր մոտ է կանչել բոլոր բաժնի պետերին ու դեմքի […]

Գրազ են եկել ԼՂ նախագահի վրա. Հրապարակ

Ինչպես գրում է “Հրապարակ”-ը, թերթի  թղթակիցը հետաքրքիր տեսարանի է ականատես եղել. “Եվրոստանի” Մանվել Բադեյանն ու Աժ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, խոսելով ԼՂնախագահական ընտրությունների թեկնածուների հնարավորությունների շուրջ, ընդհանուր հայտարարի չեն եկել ու որոշել են գրազ գալ. Բադեյանը պնդել է, որ շատ է հարգում Վիտալիին, բայց նա կստանա ընդամենը 6-7, լավ` մինչեւ 10 տոկոս: Իսագուլյանը սկզբում […]

Մանկապիղծը հետազոտվելու է. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի,  մանկապղծության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակն էլի վատացել է: Տեր-Պողոսյանը տառապում է աղիքային քաղցկեղով, ինչի համար նախկինում ԱՄՆ-ում բուժվել է, իսկ այս տարվա հունվարին Երեւանում ենթարկվել է վիրահատության: Տեր-Պողոսյանների անվտանգության աշխատակից Արսեն Չիչյանը թերթի հետ զրույցում նշել է, որ մինչեւ հուլիսի 15-ը նրան կրկին տեղափոխելու են Երեւանի “Միքայելյան” վիրաբուժության […]

“Աշտարակ կաթ”-ը պարտք է գյուղացիներին, իսկ գյուղացուն փող է հարկավոր

Լոռու մարզի Պրիվոլնոյե համայնքի բնակիչները երկար տարիներ համագործակցում են “Աշտարակ կաթ” ընկերության հետ: Վերջին երկու տարիներին, սակայն, գյուղացիներն այդ համագործակցությունից այնքան էլ գոհ չեն, բայց այլընտրանք չունեն: Բանն այն է, որ ընկերությունը հատկապես ամռան ամիսներին, խախտում է ստանձնած պարտավորությունները եւ գյուղացուց մթերված կաթի դիմաց վճարում սահմանված ժամկետից ուշ, այն էլ` մաս-մաս: Այս մասին Henaran.am-ին ահազանգում […]

“Երկիր” օրաթերթը անորոշ ժամանակով չի տպագրվի

“Երկիր” օրաթերթը ֆինանսական խնդրի առջեւ է կանգնած եւ անորոշ ժամանակով դադարեցրել է տպագրությունը: “Բոլորս էլ գիտենք, որ թերթի հրատարակումը շատ ծախսատար եւ քիչ եկամտաբեր գործ է: Հրատարակման համար թերթերը մեծ հովանավորներ պետք է ունենան: Մենք փորձեցինք մեր ուժերով տպագրել եւ կարողացանք այսքան ժամանակ տպագրել թերթը: Հիմա տեսնենք , թե ինչ կլինի: Փորձում ենք կարգավորել մեր […]

“Ծովի փոթորիկից հետո, մենք դուրս ենք գալիս ինքնամաքրված…”.ՀՅԴ

ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն  անդրադարձավ ՀՅԴ ժողովների փակ լինելու շուրջ մեղադրանքներին եւ շահարկումներին. “Դեռ դեպք չի եղել, որ ժողովից առաջ ինչ ստահոդ լուրեր ասես չտարածվեն` իբր ՀՅԴ-ում պառակտվածություն, լարվածություն կա..”,-ասաց նա: ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան էլ նշեց, որ Դաշնակցության գործելաոճին առնչվող եւ հնչեղություն ստացած մի քանի տասնյակ հարցերի շուրջ թեժ […]

Մուսուլմանները բոյկոտում են “Համբույրի մարաթոնը”

Ղազախստանի մուսուլմանների հոգեւոր խորհուրդը կոչ է արել տեղի բնակչությանը բոյկոտել “համբույրի մարաթոնը”, որը նախատեսվում է անցկացնել Աստանայում: Իրենց պաշտոնական կայքում խորհրդի անդամները  մարաթոնն անվանել են “զանգվածային անամոթություն”, որը “մասնակիցներից շատերի համար կարող է չսահմափակվել համբույրով” եւ նրանցից յուրաքանչյուրի համար դառնա “անմեղությունը եւ ամոթը կորցնելու”  առիթ: Մարաթոնի կազմակերպիչ Երբոլ Կուշուգոլովը, հոգեւոր խորհրդի տարածած հայտարարության համաձայն, նախկինում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի