05 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Սիբիրախտով հոսպիտալացված է 15 հիվանդ

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի դեպքերի առնչությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են իրականացվել բակային համայցերը, լաբորատոր հետազոտությունները, կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները:

Ըստ առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության, լաբորատոր հետազոտություններն ավարտվել են սիբիրյան խոց կասկածելի 15 հիվանդից վերցված նմուշների նկատմամբ, որոնց արդյունքները հետեւյալն են. մեկի մոտ սիբիրյան խոց հիվանդությունը հաստատվել է, 9-ը նմուշում հայտնաբերվել են սիբիրյան խոցի ոչ ախտածին հարուցիչներ (վերջինս պայմանավորված է վերքերի վաղեմությամբ եւ հակաբիոտիկային բուժմամբ, հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ), իսկ 5 նմուշում լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական:

Մնացած հիվանդների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են:

Ներկայումս սիբիրյան խոց ախտորոշմամբ հոսպիտալացված է 15 հիվանդ:

Նոր հիվանդներ չեն հայտնաբերվել, բոլոր հիվանդների վիճակը բավարար  է: Ունեն առողջացման դրական տեղաշարժ:

Համաճարակային իրավիճակը  վերահսկելի է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ