15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որդուց լքված մորը տեղավորել են տարեցների կենտրոնում

Որդուց լքված 76-ամյա Ռոզա Դավթյանը, ով բուժում էր ստանում Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքում, հոկտմեբրի 23-ին տեղափոխվել է տարածաշրջանի Արծվանիկ գյուղում գտնվող “Արծվաբույն” տարեցների շուրջօրյա սպասարկման կենտրոն: Դա հնրավոր դրաձավ Սյունիքի մարզպետարանի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ “Առաքելություն Հայաստան” բարեգործական կազմակերպության հետ համատեղ քննարկման արդյունքում:

Հիշեցնենք, որ տիկին Ռոզայի որդին նրան Էջմիածնից ճանապարհել է Կապան` հետո ասել, որ հրաժարվում է մորից: Մոտ մեկ ամիս է` նա բուժվում է Կապանում: Սակայն հիվանդանոցում երկար մնալ չէր կարող, բայց նաեւ նրան տարեցների կենտրոնում տեղավորել չէին կարող, որովհետեւ տեղացի չէ:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել կենտրոնին, որպեսզի հոգան  կնոջ ծախսերը:  Ըստ Սյունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի պետ Արամ Շահնազարյանի, փնտրվում են հովանավորներ, որ ինչպես Ռոզա Դավթյանի, այնպես այդտեղ գտնվող 10 տարեցների համար նորմալ պայմաններ ստեղծվեն:

Ի դեպ, այժմ փաստաթղթերն են նախապատրաստում, որպեսզի  Ռոզա Դավթյանը կարողանա իր կենսաթոշակը ստանա տարեցների կենտրոնից: Մինչ օրս նրա թոշակը ստանում էր որդին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ