05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեր երկրում մարդը գազան է դարձել. Վահեի հուղարկավորությունը/վիդեո/

Այսօր ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հուղարկավորության օրը հասարակական մի քանի կազմակերպություններ նախաձեռնել էին բողոքի ակցիա: Նրանք շարժվելու են բժշկի տուն: Ակցիային մասնակցում են նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Henaran.am-ի հետ զրույցում խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը չցանկացավ քաղաքական գնահատականներ տալ երեւույթին, քանի որ իր իսկ խոսքով` ճիշտ չէ խախտել անմեղության կանխավարկածը: “Այսօր պիտի խոսենք, բողոքենք մի […]

Եկեք իրերն իրենց անուններով կոչենք, սա բանդա է …Մտավորականները դատապարտում են “Հարսնաքար”-ի միջադեպը

“Միջադեպը ընդհանուր իրավիճակից է բխում, մենք չունենք ազգային հասարակություն, եւ այս հասարակության մեջ ամեն մի այլանդակություն կարող է լինել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Հարսնաքարում տեղի ունեցած միջադեպին, ասաց ճարտարապետ Սամվել Կարապետյանը: Ասուլիսի մյուս բանախոսը`Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց, թե բոլոր հարցերը մենք հիմնականում փորձում  ենք լուծել բռնությամբ: “Մեր արժեհամակարգի հիմքում […]

Մերկ կրծքով` Լուկաշենկոյի դեմ /վիդեո/

Նախօրեին` հուլիսի 1-ին, Կիեւի “Օլիմպիական” մարզադաշտի մոտ կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել են “Femen” շարժման մի քանի ակտիվիստներ, որոնք հանդես ես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` “Եվրո-2012”-ի եզրափակիչ խաղին ներկա գտնվելուն դեմ, հաղորդում է “DAPD” գործակալությունը: Կիսամերկ ակտիվիստները` դեմքները ծածկած դիմակներով եւ ոստիկանական մահակները ձեռքներին, բողոքել են Լուկաշենկոյի ներկայության դեմ` բացականչելով լոզունգներ եւ անվանելով նրան […]

Ռուբեն Հայրապետյանը փակել է “Ֆեյսբուք”-ի իր էջը

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում փակել է իր էջը:  Նշենք, որ նրան պատկանող “Հարսնաքար” ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, երբ համալիրի անվտանգության աշխատակիցների դաժան ծեծից 13 օր կոմայի մեջ գտնվող 35-ամյա ռազմական բժիշկ, ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ Վահե Ավետյանը մահացավ, այդպես էլ գիտակցության չգալով, “Ֆեյսբուք”  […]

ԱՄՆ-ում փոթորիկի զոհերի թիվը հասել է 12-ի /վիդեո/

ԱՄՆ-ի արեւելյան հատվածներում սկսված փոթորիկների զոհերի թիվը հասել է 12-ի, ավելի քան 3 միլիոն մարդ զրկվել է էլեկտրականությունից, հաղորդում է “Ամերիկայի ձայն”-ը: Փոթորիկները սկսվել էին ռեկորդային շոգերի պայմաններում՝ արմատախիլ անելով ծառեր ու տանելով տների տանիքներ: Զոհերից վեցը գրանցվել են Վիրջինիա, երկուսը՝ Նյու Ջերսի, երկուսը՝ Մերիլենդ նահանգներում: Մեկական զոհեր են գրանցվել Օհայո եւ Քենթաքի նահանգներում: Նրանցից […]

Վեհափառի հովվապետական այցը Մարսել շարունակվում է

Հունիսի 30-ին Մարսելում շարունակվեց Հայ Եկեղեցու եվրոպական համագումարը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու սրահում հարցազրույց տվեց ֆրանսիական France 2 հեռուստաընկերությանը՝ ներկայացնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությունը, հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեությունը, անդրադարձավ Սփյուռքում Հայ Եկեղեցու ծառայությանը եւ պատասխանեց հեռուստատեսության լրագրողի հարցերին: Կեսօրից հետո Նորին Սրբությունը հանդիպում ունեցավ Մարսելի քաղաքապետ Ժան […]

Զինամթերք՝ “Հարսնաքար”-ում

Ըստ արատակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, հուլիսի 1-ին, ժամը 06.28-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Ավան վարչական շրջանի  “Հարսնաքար” ռեստորանային համալիրում հայտնաբերվել է անհայտ պայթուցիկ նյութ: Դեպքի վայր մեկնած  ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ ու հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը  տեղում հայտնաբերել են  պոլիէթիլենային պարկով երկու նռնակ, փամփուշտներ, դեռեւս չբացահայտված պայթուցիկ նյութ: Սակրավորների զննության արդյունքում պարզվել է, […]

Նախագահը չի նշելու

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը չի նշելու ծննդյան օրը` կապված զինվորական բժիշկ Վահե Ավետյանի ողբերգական մահվան հետ: Սովորության համաձայն, ամեն տարի հանրապետականները հավաքվում էին եւ նշում երկրի նախագահի եւ կուսակցության առաջնորդի տարեդարձը:

Հասարակությունը չպետք է լռի /վիդեո/

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը լրագրողների հետ հանդիպմանը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ու քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել են թիկնապահների աշխատանքային եւ բարոյական կերպարին: Հիշեցնենք, որ 12 օր անգիտակից վիճակում մնալուց հետո երեկ մահացել է ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: Նրան ծեծել էին Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար” ռեստորանում: Բանախոսների համոզմամբ, այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի