18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

35 հազար դրամով մարդը քանի օր կարող է ապրել. հարց ֆինանսների նախարարին

“Երեսունհինգ հազար դրամով մարդը քանի օր կարող է ապրել` մենակ, եթե նույնիսկ երեխա կամ իր խնամքի տակ գտնվող մարդ չունի”,-քիչ առաջ խորհրդարանում “Նվազագույն աշխատավարձի մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին հարց ուղղեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ կառավարությունն առաջարկում է Հայաստանում նվազագույն աշխատավարձը երկու հազար հինգ հարյուր դրամով բարձրացնել:

Ի պատասխան, ֆինանսների նախարարը պատգամավորին հորդորեց հարցը դիտարկել ոչ թե “այն տեսանկյունից, թե քանի օր կարող է քաղաքացին ապրել այդ միջոցներով, այլ` թե որքան ավելի շատ միջոց կարող է ծախսել նախկինում հաստատվածի համեմատ:  Ֆինանսների նախարարը նշեց, թե այս տեսանկյունից, քաղաքացին մինչեւ յոթ տոկոս ավել կարող է ծախսել:

Զարուհի Փոստանջյանը խնդրեց հստակեցնել` ինչ կարող է գնել այդ յոթ տոկոսով:

“Կարող է գնել ապրանքային զամբյուղի բազմաթիվ ապրանքներ, որին կարելի է ծանոթանալ ցանկացած խանութում”,-պատգամավորի հարցին այսպես պատասխանեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ