15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե այդքան մտահոգ եք, մի լավ բան էլ դուք կգրեք. Աշոտյանը` Փաշինյանին

“Եթե այդքան մտահոգ եք, մի լավ բան էլ դուք կգրեք”,-այսօր խորհրդարանում դիմելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, “Հանրակրթության մասին” օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթի քննարկմանը  ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ հավելեց, որ ուսումնասիրել է նաեւ ՀԱԿ-ի ծրագիրը:

Նիկոլ Փաշինյանը կրկին ԱԺ ամբիոնից հիշեցրեց բոլոր առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու կառավարության խոստումը, որը նրա խոսքով, կառավարությունը կյանքի չի կոչել:

“Իհարկե կյանքի կոչված չէ, որովհետեւ 2017 թվականը չի անցել, որ կոչված լինի”,-պատգամավորին արձագանքեց ԿԳ նախարարը եւ հիշեցրեց, որ կառավարության ծրագիրը 2012-2017 թթ. համար է :

Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանից նաեւ շնորհակալություն հայտնեց, որ ուշի ուշով հետեւում է կառավարության ծրագրին եւ նշեց, որ պատրաստակամ է համակարգիչների ծրագրի վերաբերյալ պարբերաբար իրազեկել պատգամավորին:

Նախարարը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրեց, որ “Ինտել” կորպորացիայի հետ արդեն  նախնական բանակացություններն ընթացքի մեջ են: “Գաղափարի ի հայտ գալուց մինչեւ իրագործումը հարկավոր է ժամանակ եւ Ձեզ խնդրում եմ աշխատել մեզ հետ, որպեսզի բոլոր լավ գաղափարները կյանքի կոչենք միասին”,-նշեց Արմեն Աշոտյանը:

ԿԳ նախարարը հորդորեց խորհրդարանին կրթության օրենքներին նայել միայն մասնագիտական աչքով` առանց քաղաքականացնելու : Արմեն Աշոտյանը շեշտեց, որ այս փոփոխությունների փաթեթը թիմային աշխատանքի արդյունք է եւ հատուկ շնորհակալություն հայտնեց նախորդ գումարման ԱԺ “Ժառանգություն” խմբակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանին, որը մեծ դերակատարություն է ունեցել նախագծի մշակման գործում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ