23 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ծնելիության ցուցանիշը նվազել է. ԱՎԾ

2012 թվականի հունվար-մարտ  ամիսներին Հայաստանում կենդանի ծնունդների թվաքանակը կազմել է  9 հազար 569 երեխա: Նախորդ տարվա համեմատ, ծնունդները նվազել են 5.7 տոկոսով:  2011թ-ի նույն ժամանակահատվածի դրությամբ, կենդանի ծնունդները կազմել են 10 հազար 144 երեխա: Այս տվյալներն այսօր լրագրողներին է ներկայացրել ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Ծնվածների թվաքանակը, ըստ  ցուցանիշների, մահացածների թվաքանակը գերազանցում […]

Միացավ մանկավարժական համալսարանին

Ակսել Բակունցի անվան մանկավարժական քոլեջում այս տարի այլևս ընդունելություն չի լինի: Վերջինս ՀՀ “Հանրակրթության մասին” օրենքում փոփոխությունների արդյունքում լուծարվել է` միանալով Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին: Ուսանողները, ովքեր դեռ կրթությունը չեն ավարտել, չեն տուժի: Նրանք նույն շենքում կշարունակեն դասընթացը և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կստանան համապատասխան դիպլոմներ: Այս տարի ուսումնարանն կավարտի 129 ուսանող: Այս […]

Փոքրիկի մահվան գործը կարճվել է, իսկ հղի կնոջինը` շարունակվում է

Այս տարվա հունվարի 26-ին Հրազդանի բժշկական կենտրոնում  նշագեղձերի հեռացման վիրահատությունից հետո  մահացած 5-ամյա Միլենա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ հարուցված  քրեական գործը  օրերս կարճվել է: Հիշեցնենք, որ Հայաստանի ՔՕ 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (բժշկական պարտականությունները չկատարելը կամ ոչ որակյալ կատարելը): Գործը կարճվել է հանցակազմի բացակայության  պատճառաբանությամբ: Սա նշանակում է, որ աղջնակի մահվան մեջ բժիշկները մեղավոր չեն: Իսկ […]

Ատրճանակի կրակոցից Հայաստանի 2 քաղաքացի է վիրավորվել Մոսկվայում

Մոսկվայի Բրատյեւյան փողոցում անհայտ անձինք գազային ատրճանակից կրակ են բացել Հայաստանի քաղաքացիների վրա, տեղեկացնում է “Life News” կայքը: Անհայտ անձինք վիճաբանություն են սկսել Հայաստանի 2 քաղաքացիների  հետ եւ կրակ են բացել վերջիններս վրա: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից մեկը վիրավորվել է որովայնից, մյուսը` ոտքից եւ դեմքից: Մեկ օր առաջ Մոսկվայում կրկին նմանատիպ միջադեպ էր գրանցվել […]

ՀՀ գլխավոր դատախազության և ՉԺՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության ծրագիր

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինը հունիսի 11-ին՝ Երեւանում, ստորագրեցին «2012-2013թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և ՉԺՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության» ծրագիր: Ըստ այդմ՝ կողմերը պայմանավորվեցին կազմակերպել համատեղ սեմինարներ, կլոր-սեղաններ՝ քննարկելու  առանձին հանցատեսակների քննության առանձնահատկություններին վերաբերող հարցեր՝ նախանշելով միջոցառումների կոնկրետ ժամանակացույց: Ծրագրի համաձայն՝ 2012-2013թթ. հայ եւ չինացի գործընկերները համատեղ սեմինարներ […]

Նիկոլն ընտրեց “վերջին ճիչը”

Henaran.am-ի տեղեկություններով, նորընտիր պատգամավորները Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությանը հատկացված 7 սենյակներն  իրար մեջ բաժանելիս, լուրջ քննարկումներ են արել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` չնայած ՀԱԿ-ին տրվել են լավագույն սենյակներից, սակայն 7 հոգով չէին կարողանում ի մի գալ, թե ով որ սենյակում է աշխատելու առաջիկա 5 տարին: Մինչ քննարկումը կավարտվեր` Նիկոլ Փաշինյանը վերցրել է իր անվան ցուցանակն ու […]

Արտակարգ իրավիճակ. ընկույզի չափ կարկուտը սպանել է անասուններին

 Երկու օր առաջ, հունիսի 9-ին տեղացած հորդառատ անձրեւը Գեղարքունիքի մարզում վերածվեց երկարատեւ տեղատարափի ու կարկուտի: Ըստ բնակիչների, որ կարկուտը տարբեր չափերի էր, ամենախոշորը՝ ընկույզի չափ էր: Կարկուտի շերտի հաստությունը կազմել է մոտ 30 սմ: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ  տեղատարափն  ու կարկուտը մարզի գյուղատնտեսությանը լուրջ վնաս են հասցրել: […]

Փաստաբաններին “ճիպոտելու” իրավունք չի տրվել

Հայաստանի փաստաբանների եւ դատավորների միջեւ  տեղեկատվական “պատերազմը” շաորւնակվում է: Հիշեցնենք, որ փաստաբաններն այսօր գործադուլ են հայտարարել` բողոքելով դատավորների կամայականություններից: Տեղեկատվական “պատերազմը” տեղափոխվել է նույնիսկ սոցկայքեր եւ բլոգներ: Հայաստանի դատական դեպարտամենտի աշխատակից Արսեն Բաբայանը իր անձնական բլոգում անհրաժեշտ է համարել հիշեցնել փաստաբաններին, որ իրենց կարգավիճակից ելնելով փաստաբանները կարող են Դատարանի կողմից թույլ տրված ենթադրյալ դատական սխալների […]

Henaran.am-ը վերսկսում է աշխատանքը` համոզված, որ այն անխափան է լինելու այսուհետ

  Վերջին ամիսներին Henaran.am-ը հաճախակի էր խափանվում. մի անգամ` հակերային հարձակման, մեկ ուրիշ անգամ` տեխնիկական պատճառներով: Մի քանի օրվա բաժանումը, սիրելի ընթերցող, իր անհերքելի դրոշմն է թողնում կայքի հաճախելիության վրա, եւ իհարկե` խոչընդոտում լրատվություն ստանալու ձեր հնարավորություններն ու իրավունքը: Մասնագետների հավաստմամբ, խնդիրները արդեն լուծվում են, եւ Henaran.am-ն իր ընթերցողին ներկայանում է նորացված տարբերակով: Այս ընթացքում խափանումը վերացնելուն […]

Henaran.am-ը հայցում է ընթերցողների ներողամտությունը

Չնայած Henaran.am-ը հասանելի է եւ սիրելի ընթերցող, կարող եք կարդալ նախկինում տեղադրված նյութերը, սակայն տեխնիկական պատճառներով, նոր թարմացումներ հնարվոր չէ անել: Մեր մասնագետներն աշխատում են եւ համոզված ենք, որ շուտափույթ կվերացվեն առկա խնդիրները եւ Henaran.am-ը, նախկինի պես կսկսի աշխատել: Մեկ անգամ եւս հայցում ենք մեր բոլոր ընթերցողների ներողամտությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի