23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Doing business-ի ցուցանիշները ուրախացրել ու անհանգստացրել են վարչապետին

՛՛Շատ կարևոր է, որ այդ տեղում ենք հայտնվել, բայց վերլուծությունները, որ կատարում ենք, տեսնում ենք, որ շատ անելիք ունենք: Շատ երկրների ղեկավարներ իրենց անձնական հսկողության տակ են պահում այդ ցուցանիշները: Կարևոր է, որ մենք ունենք առաջընթաց՛՛,-այսօր  խոսելով ՛՛Doing business՛՛-ի հրապարակած վերջին աղյուսակի մասին, ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Միևնույն ժամանակ վարչապետը նշեց, որ խնդիրներ կան մի շարք ոլորտներում: Առաջին խնդիրն, ըստ վարչապետի, փոքր և միջին բիզնեսին մատակարարվող ծառայություններն են: ՛՛Ջուր, էլէկտրաէներգիա, աղբահավաք: Այս բեռը պետք է թեթևացնենք՛՛,-հավելեց Սարգսյանը: Երկրորդ խնդիրը մաքսազերծման գործընթացին է վերաբերում, արտաքին առևտրին՝ ապրանքների արտահանմանը Հայատանից մինչև առաջին նավամատույց: ՛՛Պետք է վերացնել տարբեր տիպի փաստաթղթերի պահանջը: Այդ փաստաթղթերը պետք է չգերազանցեն հինգը, բայց ավելի շատ են պահանջվում: Ապրանքը մինչև Փոթի հասցնելը շատ թանկ է, 1800 դոլարից ավելի է”,-նկատեց վարչապետը:

Հաջորդ խնդիրը վերաբերում է արդարադատության ոլորտին: Վարչապետին անհանգստացնում է այն, որ դատական վեճերը տևում են մեկ տարուց ավելի: Դիմելով Արադարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ Սարգսյանն ասաց.՛՛Պարոն նախարար, պետք է ներկայացնենք առաջարկներ, ինչպես կարող ենք այդ խնդիրը լուծել: Այդ վեճերը կարող են լինել երկու բիզնեսների միջև: Կարող են տևել երկար ժամանակ ու նաև ծախսեր: Մեզ համար անհրաժեշտ է, որ ՀՀ նախագահի՝ մեր առջև դրված խնդիրը լուծենք: Արմատական փոփոխություններ են պետք այս ոլորտներում՛՛,-հավելեց Սարգսյանը:

Վերջինս հանձնարարեց Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարներին  մինչև նոյեմբերի տասնհինգը ներկայացնել Doing busnes-ի նոր ծրագիր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ