06 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի միջոցով կընդլայնվի նրանց գործունեության շրջանակը

ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի միջոցով` մրցութային կարգով հաստատված լավագույն գիտնականները կստանան ֆինանսավորում իրենց գործունեությունն իրականացնելու համար: Այս թեմայի շուրջ այսօր` հուլիս 13-ին, լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գեւորգ Վարդանյանը, ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման նախագահ, ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կառլեն Խաչատրյանը, “Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում” ֆեյսբուքյան […]

Առաջին տիկնոջը կրակել սպառնացող ոստիկանին հեռացրել են աշխատանքից

ԱՄՆ-ի Կոլումբիայի շրջանի ոստիկանության աշխատակցին աշխատանքից հեռացրել են առաջին տիկին Միշել Օբամային սպառնալու համար, գրում է “The Washington Post”-ը: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 11-ին: Նախագահական թիկնազորի անդամ ոստիկաններից մեկը գործընկերների հետ զրույցի ժամանակ իբր թե ասել էր, որ կկրակեր Միշել Օբամային, որից հետո նա հեռախոսով ցույց է տվել այն ատրճանակի նկարը, որից կցանկանար կրակել: […]

Միմյանց վրա ջուր ցանեք, բայց մի մոռացեք տոնի քրիստոնեական խորհուրդը. կիրակի Վարդավառ է

Վադավառի տոնը` Քրիստոսի պայծառակերպության տոնը նախ եւ առաջ Քրիստոսի հետ հաղորդակցման  հրաշալի առիթ է: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում տոնին ընդառաջ ասել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբան Հայր Շահե աբեղա Անանյանը: Քրիստոսի պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: “Կան տոներ, որոնք սերտորեն առնչվում են Քրիստոսի երկրավոր կյանքի իրադարձություններին: Այդպես էլ Քրիստոսի […]

Այսօր ուրբաթ 13 է

Այսօր ուրբաթ 13 է: Գաղտնիք չէ, որ սնահավատ մարդիկ զգուշանում են առհասարակ 13-ից թվից: Օրինակ` ԱՄՆ-ի բազմաթիվ հյուրանոցներում բացակայում է 13 թվով համար, բացակայում է նաեւ 13-րդ հարկը, իսկ Վիեննայում նույնիսկ հայտնի “սատանայի անիվը” չունի 13 համարի խցիկ: Ռուսական Աստղագիտական դպրոցի ղեկավար Ալեքսանդր Զարաեւն զգուշացրել է, որ այս ուրբաթ 13-ը շատերի համար անհանգիստ կլինի, հատկապես […]

Սիրիայում եւս 200 մարդ է սպանվել

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ զորքեը գրոհել են երկրի կենտրոնական մասում գտնվող Համա նահանգի Տրեմսեխ բնակավայրը, ինչի արդյունքում շուրջ 200 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են, հաղորդում է “Reuters”-ը: Ապստամբների տվյալներով` Տրեմսեխը գորհել են հրետանիով, ուղղաթիռներով եւ զրահամեքենաներով, որից հետո ալ-Ասադին աջակցող պարտիզանները  ներխուժել են քաղաք եւ ջարդ սկսել: “Syrian Observatory of […]

“Մուլտի գրուպ”-ի անվտանգության աշխատակիցը սպանության համար չի պատժվել. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի. “Հարսնաքարում” վերջերս կատարված ողբերգական դեպքերից հետո, հասկանալի է, վերստին ակտիվ քննարկումներ ծավալվեցին այսպես կոչված թիկնապահների, թիկնազորի, անվտանգության ապահովման աշխատակիցների թեմայով։ Ու այդ քննարկումների ընթացքում անդրադարձ եղավ մինչ այս կատարված այլ միջադեպերի, որոնց ժամանակ թիկնապահները կամ “անվտանգության ծառայողները” սպառնացել էին մարդկանց կյանքին կամ մահվան, սպանության պատճառ դարձել։ Մի քանի թերթերում հիշատակվեց 2007 թվականի […]

Փուչիկների մեջ մեթան է եղել. Հայկական ժամանակ

 Օրերս ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳՎ-ն ստացել է Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի վերջին համերգ-հանրահավաքի ժամանակ գազով լիցքավորված փուչիկների պայթյունի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը: “Հայկական ժամանակ”-ի թղթակիցը զրուցել է նշված վարչության ՀԿԳՎ ղեկավար Արսեն Այվազյանի հետ: -Ճիշտ է, բոլորն էլ ենթադրում էին, բայց առանց փորձաքննության վերջնական արդյունքների նախաքննական մարմինը չէր կարող հայտարարություն անել, բայց քանի որ […]

Գողականները կհավաքվեն Սոչիում. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի կուրորտային թիվ մեկ քաղաքներից մեկում` Սոչիում նոր “սխոդկայի” են նախապատրաստվում գողական աշխարհի հայտնի դեմքերը` այդ աշխարհում հայտնի Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի գլխավորությամբ: “Ըստ նույն լուրերի, Սոչիում կայանալիք հավաքի օրակարգում քննարկվելու է հիմնականում Սոչիի հողերի հետ կապված հարցը, որը որոշ քոթեջների, սրճարանների ու հյուրանոցների հետ միասին կարծես թե գտնվում է քրեական հեղինակություններից […]

ՕԵԿ-ական նախկին նախարարը գումարներ է վատնել. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ` ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար, ՕԵԿ-ական Մանուկ Վարդանյանը հայտնվել է Սերժ Աարգսյանի սեւ ցուցակում: Բանն այն է, որ իր պաշտոնավարման ժամանակ նա հասցրել է տապալել “Հյուսիս-հարավ մայրուղի” ծրագիրն ու գումարները վատնել: Կատարվածը լուրջ է այն առումով, որ տվյալ ծրագիրն իրականացվում է դրսի գումարներով, եւ իշխանությունները այսօր դրսից գումար ստանալու խնդիրներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի