06 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ-ում կա 81 թափուր տեղ, բայց ռեկտորը գոհ է քննական արդյունքներից

Այս տարի Մայր բուհի  ուսանող է դարձել  5408 դիմորդ, որից  381-ը  պետպատվերի, շրջանակներում: Այսօր ” Հենարան” ակումբում հրավիրված  ասուլիսում  հայտարարեց  ԵՊՀ ռեկտոր  Արամ Սիմոնյանը, հավելելով,  որ ԵՊՀ  դիմորդների թիվն ավելացել է շուրջ 500-ով: Ընդունված դիմորդներից  238-ի 18 տարին  լրացած է,  և նրանք պետք է  զորակոչվեն  բանակ, և հանրապետական ընդունող  հանձնաժողովը  արդեն որոշում է ընդունել,այն բուհերում, որտեղ կլինեն զորակոչված ուսանողներ, մեկկիսամյակի ուսման վարձը վճարելու դեպքում կհրամանագրվեն բուհի կողմից և երկու տարի անց`վերադառնալուց հետո, կսովորեն այն համակարգով, ինչով ընդունվել են”,- տեղեկացրեց պրն Սիմոնյանը, նշելով, որ “եթե  բանակից վերադառնալուց  հետո ուսանողը չցանկանա  սովորել  բուհում,  ապա գումարը  կվերադարձվի,  քանի որ բուհը  տվյալ ուսանողին  ծառայություններ չի  մատուցել”: Մրցակցությունը այս տարի  մեծ է եղել միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության,արևելագիտության, ռոմանոգերմանական, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի, […]

Չհանգստանալը` ասթենիկ սինդրոմի պաշտճառ

Ֆիզիկական ակտիվությունը շատ կարեւոր է: Ծանր աշխատանքային տարուց հետո կարելի է մեկ-երկու օր քնել-ուտելով հանգստանալ, բայց այնուհետ անհրաժեշտ է ֆիզիկական ակտիվություն դրսեւորել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի սրտային անբավարարության բաժանմունքի գիտական ղեկավար Լիանա Թումասյանը: Նրա խոսքով, համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ֆիզիկական ակտիվությունը բերում է սիրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի եւ […]

Մահացել է Գագիկ Բեգլարյանի հայրը

Հուլիսի 15-ին մահացել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հայրը` Բեգլար Բեգլարյանը: Հոգեհանգստյան արարողությունն այսօր է` երեկոյան ժամը 18:00-ին, Խորենացի 47 հասցեում: Henaran.am-ը ցավակցում է Բեգլարյանների ընտանիքին:

Հայաստանում հանգուցյալների հիշատակության օր է

Այսօր Հայաստանում ոչ աշխատանքային օր է Մեռելոց: Սա  հանգուցյալների հիշատակության օրն է: Այս խորհուրդն են կրում Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող օրերը, երբ, ըստ կարգի, հարազատները տոնի ավետիսն են տանում հանգուցյալներին, խնկարկում նրանց գերեզմանները եւ աղոթում նրանց հոգիների համար։ Միաժամանակ Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոնին հաջորդող օրը մեռելոց սահմանելը նպատակ ունի հիշեցնել, որ նախ […]

Եվս մեկ դատական հայց` Մադոննայի դեմ /վիդեո/

Ֆրանսիական “Ազգային ճակատ” կուսակցությունը դատական հայց է ներկայացրել երգչուհի Մադոննայի դեմ: Այդ մասին հայտարարել է կուսակցության փոխնախագահ Ֆլորիան Ֆիլիպոն: Կուսակցության առաջնորդին զայրացրել է հուլիսի 14-ին Փարիզում տեղի ունեցած Մադոննայի համերգին օգտագործված տեսաշարը: “Nobody Knows Me” երգին զուգակցվող տեսահոլովակում ցուցադրվել է “Ազգային ճակատ”-ի առաջնորդ Մարին Լե Պենի նկարը` սվաստիկան ճակատին: Նրա նկարին հաջորդել է մի տղամարդու […]

“Ոսկե ծիրան-2012”-ի հաղթողները

Երեկ` հուլիսի 15-ին, “Ոսկե ծիրան” Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամները մամլո ասուլիսով ամփոփեցին փառատոնը եւ մրցութային ծրագրի արդյունքները: Եւ այսպես. Լավագույն խաղարկային ֆիլմ “Ոսկե ծիրան” “Մշուշում”, ռեժ.` Սերգեյ Լոզնիցա, Գերմանիա/Ռուսաստան/Լատվիա/Նիդեռլանդներ/Բելառուս “Արծաթե ծիրան” Հատուկ մրցանակ` “Հեռվից սիրուն է երեւում”, ռեժ.` Անկա Սասնալ, Վիլհելմ Սասնալ, Լեհաստան Ժյուրիի հատուկ մրցանակ “Ամառ”, ռեժ.` Խոսե Լուիս Տորրես Լեյվա, Չիլի […]

Այս տարի ՀՀ բուհեր է ընդունվել 12108 դիմորդ

Տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության արդյունքները:  Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր, մասնավորապես, ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության […]

ՊՆ-ն նախաձեռնում է հաջորդ ժամկետի համար ՀՀ ՊՆ առընթեր խորհրդի կազմավորման գործընթացը

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի լիազորությունների եռամյա ժամկետը լրանալու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հաջորդ ժամկետի համար խորհրդի կազմավորման գործընթաց: Հասարակական խորհրդի կազմավորումն իրականցվում է կամավորության սկզբունքով` հասարակական կազմակերպությունների, միավորումների, քաղաքացիական նախաձեռնությունների կողմից խորհրդի անդամի թեկնածուների առաջադրման միջոցով: Հասարակական խորհրդի անդամ կարող են լինել քսանհինգ տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր չեն խուսափել ժամկետային […]

“Արմավիայի” թանկ տոմսերի պատճառով սփյուռքահայ երիտասարդները չեն կարողանում գալ Հայաստան

ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի Երիտասարդական ենթահանձնժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանն այսօր` հուիսի 14-ին կայացած մամլո ասուլիսին հայտնեց, որ սփյուռքահայ երիտասարդների հետ ունեցած իրենց հանդիպումից հետո պարզ է դարձել, որ “Արմավիայի” առաջարկած տոմսերի գինը շատ թանկ է, ինչի պատճառով էլ սփյուռքահայ երիտասարդները  չեն կարողանում գալ Հայաստան: Նրա խոսքով` իրենք արդեն դիմել են տրանսպորտի եւ կապի նախարարություն […]

Չորս հոգի ընկել են ջրանցքը

Այսօր առավոտյան տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Արփի գյուղի “Արփա” ջէկ-ը սնուցող ջրանցքի սկզբնամասում մարդ է ընկել.անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր մեկնած փրկարարները բնակիչների օգնությամբ ջրից դուրս են բերել Արարատի մարզի բնակիչներ 1966թ. ծնված Հուսիկ,1990թ. ծնված Հակոբ Բավեյաններին,1990թ. ծնված Նարեկ Մարգարյանին և 1990թ. ծնված Անդրանիկ Թորոսյանին: Տուժածները տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի