Ծառուկյանին այդ պաշտոնը չի խոստացվել /վիդեո/
Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարում էր նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նիստում քննարկվել է կուսակցության արտահերթ համագումարի հետ կապված հարցերը: Համագումարը, ինչպես և հայտարարվել էր նախկինում, կկայանա դեկտեմբերի 15-ին: Օրակարգում՝ ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրման հարցն է լինելու: Նիստի ընթացքում քննարկվել են այդ համագոմարի կազմակերպչական հարցերը, այդ պատճառով նիստը սովորականից երկար տևեց:
Նիստում անդրադարձ է եղել նաև մամուլում եղած տարբեր հրապարակումներին: ‘Մամուլում շրջանառվող լուրերը, որ իբր ՀՀԿ-ն Գագիկ Ծառուկյանին փոխվարչապետի պաշտոն է խոստացել, իրականությունից հեռու են’,-ասաց Շարմազանովը:
Խոսելով ՀԱԿ-ի մասին նա նշեց. ‘2008թ-ի և 2012թ-ի Լեւոն Տեր-Պետրոսյանի և նրա շարժման միջև սարեր-ձորերի տարբերություն կա: Սա ես չէ, որ պետք է ասեմ, այլ դուք պետք է տեսնեք: Այն ժամանակվա Տեր-Պետրոսյանը ընդդիմության առաջնորդներից մեկն էր, եթե ոչ հիմնական առաջնորդը: Այսօրվա ՀԱԿ-ը եւ նրա առաջնորդը աստիճանաբար հայտնվում են լուսանցքում եւ սպասում ինչ-որ ուժի քննարկումների: Կամ ինչպես ասում են վագոնը, որ գնում է ինչ-որ մեկի վագոնից կպնի, որ գնա: Այսինքն` ինքն ընդամենը կցորդ է դառնում’:
Տեսանյութը քիչ անց: