13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանին ընդդիմադիր է գեոքաղաքական տնտեսական իրավիճակը.Արամ Կարապետյան

՛՛Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը մի ճահիճ է՛՛,-այսօր քաղաքագետների միությունում ասաց ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը: Վերջինիս խոսքով՝ ռուս գործիչներից մեկը Հայաստանը համեմատել է  պահարանի հետ, որը մի անգամ տեղափոխվում է ՌԴ-ի կողմից, մեկ այլ անգամ էլ՝ ԱՄՆ-ի, այսինքն՝ Հայաստանը դարձել է դրսի ուժերի խամաճիկը: ՛՛Կարևոր է ոչ թե այն, թե ինչպես կանցնեն նախագահական ընտրությունները, այլ այն, որ Հայաստանին ընդդիմադիր է գեոքաղաքական տնտեսական ընդհանուր իրավիճակը՛՛,-հավելեց նա:

Կարապետյանի համոզմամբ՝ նման իրավիճակից դուրս գալու համար Հայաստանում օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ: Օրինակ՝ եթե մարդկանց հնարավորություն չտրվի երկու անգամից ավելի լինել պատգամավոր կամ նախագահ, շատ ավելի լավ կլինի: ՛՛Այս դեպքում ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը չեն գա հետ՛՛,-նշեց նա:

Հարկ է նաև օլիգարխիային, որպես քաղաքական կատեգորիա, դուրս բերել քաղաքական դաշտից: ՆԺԿ ղեկավարի առաջ քաշած մյուս կարևոր կետը արդյունաբերության զարգացումն է:

՛՛Եթե արդյունաբերությունը չզարգանա, տնտեսական հիմք չլինի, ապա կոռուպցիան և մյուս խնդիրները չեն լուծվի՛՛,-եզրափակեց Կարապետյանը, ով պատրաստ է իրեն որպես թեկնածու գրանցելուց հետո մյուս թեկնածուների հետ յուրաքանչյուր հարցի շուրջ խոսել թվերով գաղափարներով, քննարկել հայաստանյան խնդիրները, ներկայացնել ծրագրեր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ