09 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Որդուց լքված 76-ամյա կինը մահացել է տարեցների կենտրոնում

Անցած  գիշեր Արծվանիկի տարեցների կենտրոնում մահացել է 76-ամյա Ռոզա Դավթյանը, որին որդին տնից դուրս էր արել եւ ճանապարհել Կապան:

Տիկին Ռոզան գրեթե մեկ  ամիս բուժվեց Կապանի բժշկական կենտրոնում: Հոկտեմբերի 23-ին նա տեղափոխվեց տարեցների կենտրոն:

Հիշեցնենք, որ նրա որդին հրաժարվել է մորից եւ այդ մասին տեղեկացրել էր Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանին: Որդու խոսքով՝ ինքը  մայր չունի, քանի որ Ռոզան հոգեկան հիվանդ է: Սակայն կնոջ մոտ հոգեկան շեղումներ չկային: Տիկնոջ մի որդին  Ռուսաստանում է:

Դեռ պարզ չէ թե ի՞նչն է մահվան պատճառ դարձել. դա ցույց կտա դիահերձումը: Henaran.am-ի տեղեկություններով, Ռոզա Դավթյանի Մոսկվայում գտնվող որդին գալիս է Հայաստան:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ