01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում կկառուցվեն մինչև 500 հա ժամանակակից ջերմատներ

Հայաստանում ժամանակակից ջերմատների կառուցման և զագացման ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում “Հայկական բերքի առաջմղման կենտրոն” ՓԲ ընկերությունը շարունակում է բանակցություններ վարել մի շարք երկրների ջերմատներ արտադրող առաջատար ընկերությունների հետ` ջերմատնային արդյունավետ տեխնոլոգիաները Հայաստանում ներդնելու և այդ ներդրումները մատչելի պայմաններով վարկավորելու ուղղությամբ: Այդ նպատակով սույն թվականի սեպտեմբերի 25-26-ը ընկերության հրավերով Հայաստանում էր ջերմոց արտադրող ֆրանսիական RICHEL GROUP […]

Ցամաքասարում գյուղապետը հաղթել է հորեղբորը

Սեպտեմբերի 30-ին Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Գոռ Գրիգորյանը հաղթել է մյուս թեկնածուին` Գառնիկ Գրիգորյանը: Վերջինս գյուղապետի հորեղբայրն է: Ինչպես Henarana.аm-ին ասաց Գոռ Գրիգորյանը,  հորեղբորը հաղթել է 45 ձայնով: “Էդպես էլ պիտի լիներ, ցավդ տանեմ, գյուղը պիտի զարգանա”,-ասաց Գ. Գրիգորյանը: Գորոծղ գյուղապետը ստացել է 131, մյուս թեկնածուն 86: Արեւուտում […]

Որսագողը հայտնաբերվեց

Օրերս զանգվածային լրատվության միջոցներն անդրադարձել էին սեպտեմբերի 25-ին Խոսրովի արգելոցի “Կաքավաբերդ” կոչվող հատվածում անհայտ անձանց կողմից կատարված ապօրինի որսագողության դեպքին: Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի եւ բեզոարյան այծի որսագողության դեպքը հասարակական լայն հնչեղություն ստացավ: Այս արտառոց դեպքի բացահայտմանն ուղղված աշխատանքներն անհապաղ սկսվեցին եւ առաջին իսկ օրվանից ոստիկանության պետի անմիջական հսկողության տակ էին: Փաստի առթիվ […]

Compass band -ը Հայաստանը կներկայացնի “Մանկական եվրատեսիլ”-ում

Եվ այսպես դեկտեմբերի 1-ին Ամստերդամում կայանալիք “Մանկական եվրատեսիլ-2012”-ին Հայաստանը ներկայացնելու է Compass band խումբը: Հեռուստադիտողների SMS -ի արդյունքներով եւ պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ նրանց Sweetie baby երգը ճանաչվեց լավագույնը: Հիշեցնենք, որ ընտրությունը կատարվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:  

Ո՞վ է ներկայացնելու Հայաստանը “Մանկական եվրատեսիլ 2012”-ում

Այս պահին Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով տեղի է ունենում “Մանկական եվրատեսիլ-2012” փառատոնի ընտրական փուլը: Նախապես տեղի ունեցած վիճակահանության ժամանակ պարզվել է մասնակիցների ելույթների հերթականությունը: 1.”Օրը”, հեղինակ եւ կատարող՝ Ֆլորա Մխիթարյան , ք. Երեւան 2. “Լինում է, չի լինում”, հեղինակ եւ կատարող` “Խենթություն” համույթ, ք. Երեւան 3. “Իմ Ռոքը”, հեղինակ եւ կատարող՝ Տաթեւ Ենգիբարյան, ք. Երեւան […]

Դժվար է գտնել մեկ այլ բարեգործական ընկերություն, որը կկարողանա համեմատվել ՀՕՄ-ի հետ. Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայ օգնության միության (ՀՕՄ) “Ծնողազուրկ երեխաների խնամակալություն” ծրագրի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Կառավարության եւ անձամբ իր անունից շնորհավորելով ծրագրի 20-ամյա գործունեության կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է. “Մեր օրերում դժվար է գտնել մեկ այլ բարեգործական ընկերություն, միություն, որը կկարողանա համեմատվել Հայ օգնության միության հետ: ՀՕՄ-ի գործունեությունը հատվածական […]

26-ամյա զինվորականը մահացել է իր նշանդրեքի ժամանակ

Սեպտեմբերի 29-ին Լիճք գյուղում նշանդրեքի արարողության ժամանակ մահացել է փեսացուն:  Մահացողը 26-ամյա Վոլոդյա Ռուբիկի Առաքելյանն է: Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեց Մեղրիի բժշկական կենտրոնի տնօրեն Ծաղիկ Վարդանյանը, դատական բժիկը դեռ չի տվել վերջնական ախտորոշումը, սակայն ամենայն հավանականությամբ ինֆարկտ էր: “Բժշկական քարտում ոչ մի տեղեկություն չկար նրա մոտ գրանցված հիվանդությունների մասին: Ավելին ասեմ, հիվանդանոցի վիրահատարանի բուժքույրը […]

Վիկ Դարչինյանը հաղթանակ տոնեց

ԱՄՆ-ում կայացած մենամարտում երկրորդ թեթեւագույն քաշային կարգում  հայազգի Վիկ Դարչինյանին  մրցավարների միաձայն որոշմամբ ճանաչվեց հաղթող: Նա  պարտության  մատնեց պուերտոռիկացի Լուիս Օռլանդո դել Վալեին: Վերջինս մինչեւ հիմա պարտություն չէր կրել: Վիկ Դարչինյանը նվաճեց NABF (Հյուսիսային Ամերիկայի բռնցքամարտի ֆեդերացիա) չեմպիոնական գոտին:

Ակցիա ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի

“Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը” քաղաքացիական նախաձեռնությունը երկուշաբթի՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, հրավիրում է բոլորին Ազգային ժողովի մոտ (Դեմիրճյան փողոցի կողմից)՝ մասնակցելու ակցիայի՝  ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի: Քաղաքացիական նախաձեռնությունը հիշեցնում է, որ Ժամը 12-ին Ազգային ժողովը պետք է քննարկի Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, որը հետեւանք է “փողերի լվացման” հատկանիշներով քաղաքական դրդապատճառներով […]

Գդանսկում հայկական կիրակնօրյա դպրոց է գործում

Հոկտեմբերի կեսերին հանդիսավորությամբ պաշտոնապես կբացվի Լեհաստանի Գդանսկ քաղաքի հայկական կիրակնօրյա դպրոցը:  Արդեն մեկ ամիս է, ինչ քաղաքի դպրոցներից մեկում երկու կահավորված դասասենյակ է հատկացվել հայ համայնքին: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց դպրոցի ուսւոցչուհի Աշխեն Սիմոնյանը, պարապմունքները շաբաթ եւ կիրակի օրերին են լինում: Տիկին Սիմոնյանը Հայաստան էր եկել դասագրքեր եւ գիտակրթական նյութեր տանելու նպատակով: “Մենք շատ երջանիկ ենք,որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի