01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարորդը վճարում է չկատարած խախտման համար

Երեւանում տեղակայված արագաչափերը սերտիֆիկացված չեն: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց “Աքիլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Կազմակերպությունը դիմել է Հայաստանի ՃՈ` խնդրելով ներկայացնել այդ սարքերի տեխնիկական բնութագրերը, սակայն այդպես էլ չի ստացել հարցման պատասխանը: Արագաչափերն, ինչպես պարզել է Հովհաննիսյանի կազմակերպությունը, արտադրված են Գերմանիայում՝ “Ջենոոփթիք Ռոբոտ” ընկերության կողմից, մոդելն է MR S580: […]

Հայերն ու ադրբեջանցիները 9 մլն դոլար են հափշտակել դեղագործական ընկերությունից

ԱՄՆ-ի դատախազության ալիֆորնիայի շրջանից հայտնել են, որ ավազակախումբ է ձերբակալվել` կազմված  նախկին ԽՍՀՄ -ից ժամանած ներգաղթյալներից, հաղորդում է  “Эхо Москвы”-ն: Նրանք Լոս Անջելեսում եւ նրա մոտակայքում բնակվող 17 անձինք են, որոնք մեղադրվում են դեղագործական մի ընկերության հաշվից 9 մլն դոլար հանելու մեջ: Գործի հետաքննությամբ զբաղվում է նաեւ ՀԴԲ-ն: Ներկայացված մեղադրականում նշվում է, որ նրանք Հայաստանից, Ադրբեջանից […]

Դա իմ ներքին որոշելու խնդիրն է, թողեք ինձ. դատախազը` Օսկանյանի գործը ՀՔԾ-ին հանձնելու մասին

Խորհրդարանում շարունակվում է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես վկա Սիվիլիթասի փողերի լվացման գործում ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի գրավոր միջնորդագրի քննարկումը: Ինչպես տեղեկացրել ենք, Աղվան Հովսեփյանն արդեն ներկայացրել է միջնորդագիրը, պատգամավորները հարցեր են ուղղում նրան: Պատգամավոր Կորյուն Նահապետյանը գլխավոր դատախազից հետաքրքրվեց, թե Հանթսմանների ներկայացուցիչը նամակ է գրել, որ Վարդան Օսկանյանը ինքը […]

Հայաստանում կենսաթոշակային տարիքը չի ավելանա

Հայաստանում կենսաթոշակային տարիքի /63 տարեկան/ փոփոխություն չի նախատեսվում եւ միջին կենսաթոշակի չափը` 31 հազար դրամ չի ավելանա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը` խոստովանելով, որ ոչ ոք չի պնդում, թե այդ գումարը կբավականցնի: Սակայն այս տարի, կառավարությունը հաստատել է բնակչության ծերացման եւ տարեցների սոցպաշտպանության ռազմավարությունը: Ըստ այդմ, […]

Նախաքննական մարմինը պաշտպանում է “Սիվիլիթասի” շահերը. Գլխավոր դատախազ

“Միջնորդագրում նշված է , որ գումրը պատկանում է ամերիկյան ընկերության կողմից  ՀՀ –ում հիմադրված ընկերությանը, որը վստահել է Վարդան Օսկանյանին, որ գումարը օգտագործելու է բացառապես բարեգործական նպատակներով եւ բացառապես նշելով Հանթսմանների անունը, բայց գումարը գնացել նստել է Օսկանյանի հաշվեհամարին եւ ըստ մեր հաշվարկների 181  հազարը ծախսվել է անձնական նպատակներով”,- այսօր խորհհրդարանում ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին […]

Սյունիքի մարզպետը ոգեւորեց չընտրվածներին

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, օրերս կայացած մարզխորհրդի նիստում շնորհավորեց սեպտեմբերի  9-ին մարզի 94 համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում վերընտրված եւ ընտրված համայնքային ղեկավարներին: “Տեղական ինքակառավարման համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի, համայնքի ղեկավարի պաշտոնում երկարատեւ եւ անբասիր աշխատանքի համար”  մարզի 9 վաստակաշատ գյուղապետերի նա հանձնեց  շնորհակալագրեր: Նշենք, որ շնորհակալագրերի արժանացածներն այս անգամ չեն վերընտրվել:

Հրդեհ Ծաղկաձորում

Հոկտեմբերի 1-ին, ժամը 05:29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Կեչարիս թաղամասի Խ. Կեչարեսու փողոցի թիվ 31 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:45-ին, մարվել 06:14-ին: Մ. Մանուկյանին պատկանող տան խոհանոցում այրվել են տնտեսական իրեր եւ կահույք:

Ռոբերտ Քոչարյանը իշխանամետ է. Ադիբեկյան

 “Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը հոկտեմբերի 1-ին կայացածա սուլիսում ներկայացրեց Հայաստանի իշխանամետ ընտրողների տեսակետը: Սրանք ընտրողների այն խումբն է, որը դեմ է արմատական փոփոխություններին, եւ անկախ թե ով է իշխանության ղեկավարը, միշտ քվեարկում են նրանց օգտին: Հարցումները անց են ակցվել սեպտեմբերի 21-22-ը բոլոր մարզերի 1600 ընտրելու իրավունք ունեցողների շրջանում: Ակտիվ ընտրողների 60%-ի կարծիքն է […]

Հոկտեմբերի 1-ը Երաժշտության միջազգային օրն է /վիդեո/

1975-ին ՅՈՒՆԵՍԿՈ-ի որոշման համաձայն հոկտեմբերի 1-ը նշվում է որպես Երաժշտության միջազգային օր: Այս տոնի նախաձեռնողներից մեկը ռուս մոծ կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչն է եղել: Տոնը նշվում է ողջ աշխարհում մեծ համերգային ծրագրերով` լավագույն արտիստների մասնակցությամբ: Այս օրը հնչում են համաշխարհային մշակույթի գանձարանի մեջ մտնող երաժշտական ստեղծագործություններ: Երաժշտության հետ մարդը ծանոթ է շատ հին ժամանակներից: Աֆրիկայի քարանձավերում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի