22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նոր աղանդ. եկեղեցին անգործությա՞ն է մատնված

Հայաստանում եւս մեկ կրոնական կազմակերպություն /՛՛Հավատքի գործող ընտանեկան եկեղեցի՛՛/ է սկսել գործունեություն ծավալել և անդամներ հայթայթել: Այս մասին այսօր տեղեկություններ էր ստացել Միացյալ Երիտասարդական Լիգա հասարակական շարժումը: Քրիստոնյա հասարակությունը նման կազմակերպությունների՝  օրեցօր ավելանալու մեջ տեսնում է նաև եկեղեցու մեղավորությունը:

՛՛Ես և համաձայն եմ, և համաձայն չեմ այդ մեղադրանքներ հետ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը: Քահանան նշեց, որ մի կողմից եկեղեցին գրեթե ամեն օր պայքար է ծավալում աղանդների դեմ իր իսկ քարոզչությամբ, պատարագներով, մյուս կողմից՝ եկեղեցին հոգևորականների, սպասավորների խնդիր ունի: Տեր հայրը համաձայնեց, որ հոգևոր առումով բաց դաշտ կա: Իսկ աղանդները մարդկանց ՛՛քաշում են՛՛ իրենց գայթակղություններով: ՛՛Նրանք առաջարկում են այդ ‘Fast food’ կոչվածը` արագ, համեղ և մատչելի բոլորին: Այս գայթակղիչ առաջարկն ավելի արագ մարդկանց հոգևոր կյանքում տեղ է գրավում, ամեն դեպքում այնպես չի, որ պետք է մեղադրել եկեղեցուն՛՛,-նշեց Տեր Եսային: Իսկ նրանց, ովքեր մշտապես մեղադրում են եկեղեցուն անգործության մեջ Տեր հայրը խորհուրդ տվեց ինչ-որ գործունեություն ծավալել, ապա խոսել: ՛՛Մեղադրելուց առաջ թող մեղադրեն այն կառույցներին, որ նման կազմակերպություններին գրանցում են, թող մեղադրեն այն բոլոր հասարակական կառույցներին, որ այսօր բացի բողոքելուց ուրիշ ոչինչ չեն անում: Եկեեցին մենք ենք, բոլորս ենք և ամեն մեկը իր տեղում պետք է անի, մենք անում ենք հնարավորինս՛՛,-եզրափակեց քահանան:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ